Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը (մայիսի 3-ի դրությամբ)

Մայիս 03,2012 16:35
Ոստիկանության Մալաթիայի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 27.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վարդան Ջհանգիրյանի լիազոր ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումի քննարկմամբ պարզվել է, որ վերջինս հայցով դիմել է դատարան ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու ՀՀԿ անդամ Կարեն Բոթոյանի թեկնածությունն անվավեր համարելու համար: 27.04.2012 թ. ժամը 19:30-ի սահմաններում, Կ. Բոթոյանի լիազոր ներկայացուցիչ Համլետ Պապոյանը զանգահարել է Վ. Հովսեփյանին՝ վերջինիս հետ դատարան ներկայացրած հայցը քննարկելու և դրա անհիմն լինելը ապացուցելու համար: Հեռախոսազրույցի ընթացքում Հ.Պապոյանի ձեռքից հեռախոսը վերցրել է Կ. Բոթոյանի համակիր Սերգեյ Մանուկյանը և դատարան դիմելու համար ամոթանք և հայհոյանք է տվել Վ. Հովսեփյանի հասցեին:
Նկատի ունենալով, որ Վ.Հովսեփյանին զանգահարել են Սևան քաղաքից՝ Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ցուցումով նյութերը տարածքային ենթակայության կարգով 28.04.2012 թ. ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին:
Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 28.04.2012թ. – Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի 26.04.2012 թ. համարի “Աջափնյակում հնարավոր են զոհեր” վերտառությամբ հոդվածի` Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանը  նշել է, որ հանձնաժողովի անդամներին, իր վստահված անձանց, շտաբի պետերին հրավիրում և ավտոմատները պատերից կախելով սպառնում են:
Նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 28.04.2012 թ. – “Իդիթօրդ Օրգ” ինտերնետային կայքում “Ժառանգություն” կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբի կողմից տրամադրված “Կաշառք և արտոնություններ” վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Շենգավիթի վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51 շենքում գտնվող “Լճափ” համատիրությունը վերածվել է ՀՀԿ նախընտրական շտաբի, որի աշխատակիցները քաղաքացիների անձնագրերի տվյալներն են վերցնում և յուրաքանչյուր քվեի դիմաց խոստանում 8.000 դրամ ընտրակաշառք, որը պետք է ստանա ընտանիքի լիազորված անձը, որպես “ակտիվիստի” աշխատավարձ:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- “Ժողովուրդ” օրաթերթի 28.04.2012 թ. թիվ 72 համարում “10.000 դրամ ընտրակաշառք ծանոթով” հոդվածում նշվում է, որ Գյումրի քաղաքի թիվ 9 նախակրթարանում և Անի թաղամասում գտնվող “Պրեստիժ” վաճառատան մոտ գտնվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերից մեկում ոմն Մարիամ բաժանում է  10.000-ական դրամ: Լրագրողները ներկայացել են որպես տվյալ ընտրատարածքի ընտրողներ և գնացել խոստացված գումարը ստանալու, սակայն վերջիններիս փոխանցել են, որ արդեն ուշացել են և, որ Մարիամ անունով կինը նախ պետք է գրանցի իրենց անունները:
Նույն իրավիճակն է եղել նաև թիվ 9 նախակրթարանում, որտեղ լրագրողներին հայտնել են, որ գումարը ստանալ չեն կարող, քանի որ արդեն ուշացել են և զգուշացրել, որ գումարը ստանալու համար պետք է գրանցվել ու նաև ծանոթ ունենալ:
Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Մասիսի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 29.04.2012 թ.- Սվետլանա Միքայելյանը հաղորդում է տվել, որ նույն օրը ՀՀ ԱԺ մեծամասնական պատգամավորության ՀԱԿ թեկնածու Գևորգ Գևորգյանի նախընտրական բուկլետները բաժանելիս Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 92 շենքի բակում կանանց հետ աղմուկ բարձրացնելու համար վիճաբանել է Վարդան Բարսեղյանի հետ, որի ընթացքում վերջինս հրել է Ս. Միքայելյանին և պատճառել ֆիզիկական ցավ:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավոր, “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է տվել, որ Ավան համայնքի թիվ 3 և 6 փողոցներում իր և իր վստահված անձանց կողմից նախընտրական քարոզարշավ իրականացնելու ժամանակ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իրենց լիազորությունների իրականացմանը:
Պարզվել է, որ նշված երիտասարդներից մեկը ԵՊՃՇՀ քոլեջի 1-ին կուրսի սան, 1997 թ. ծնված Սամվել Իսահակյանն է, որը նույն օրը Ավանի 3-րդ փողոցում պատռել է “Ժառանգություն” կոսակցության բուկլետը:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ. – “Հելսինկյան ասոցիացիա” ՀԿ անդամ Արման Վեզիրյանը հաղորդում է տվել, որ նույն օրը Սեդրակ Սեդրակյան փողոցում բուկլետներ բաժանելու ժամանակ մի տղամարդ վիճաբանել է իր հետ և բռունցքով 2 անգամ հարվածել իր ձախ աչքին` պատճառելով վնասվածք:
Պարզվել է, որ նշված անձը 1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանն է:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Էրեբունու բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ.- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, “Միավորված հայեր” կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սիմա Իսկանդարյանը հաղորդում է տվել, որ նույն օրը նշված կուսակցության անդամներ Սամվել Մհերյանի և ոմն Մամիկոնի հետ “Այրարատ” կինոթատրոնի տոնավաճառում ցանկացել են բաժանել կուսակցության նախընտրական բուկլետները, սակայն տոնավաճառի անվտանգության 4 աշխատակիցներ չեն թույլատրել՝ խոչընդոտելով իրենց աշխատանքներին:
Պարզվել է, որ նշված անձինք են “Նարեկ” ՍՊԸ հսկիչներ Սամվել Ավետիսյանը և Արայիկ Մկրտչյանը:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունք
Նախապատրաստվում են նյութեր- 02.05.2012 թ.- Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակչուհի Մարիամ Կարապետյանը ահազանգել է ոստիկանություն, որ 01.05.2012 թ. Նահապետավան գյուղում ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, իսկ վաղը ընտրակաշառք է բաժանելու ԲՀԿ-ն:
Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում:
Ոստիկանության Արտաշատի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- “Իպրես.ամ” ինտերնետային կայքեջում 27.04.2012 թ. զետեղված հոդվածում նշվել էր, որ Դվին գյուղի համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Արծրուն Աբրահամյանը 10.000 դրամ ընտրակաշառք է բաժանում իր աշխատասենյակում:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 02.05.2012 թ.- “Ժողովուրդ” օրաթերթի 02.05.2012 թ. թիվ 74 համարում “Փաստեր չկան ու չկան” վերտառությամբ հոդվածում նշված է, որ քաղաքացիներից մեկը դժգոհում է, որ “Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերի բնակիչներին ԲՇՏ աշխատակցուհի ոմն Ռուզաննան բաժանում է  10.000-ական դրամ”:
Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 03.05.2012 թ.- “Ժամանակ” օրաթերթի 11.04.2012 թ. համարում տպագրված “Բուժեք կատարակտը ԲՀԿ հետ” վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:
Ի լրումն`
Ոստիկանության Թումանյանի բաժին
Նախապատրաստվել են նյութեր- 20.04.2012 թ.- Ճոճկան գյուղի գյուղապետ Սամվել Գիգոլյանը հաղորդում է տվել, որ 19.04.2012 թ. ժամը 18-ի սահմաններում անչափահասներ՝ 1998 թ. ծնված Գարիկ Հովակիմյանը և 2000 թ. ծնված Գևորգ Վարդանյանը պատռել են փակցված 5 ընտրացուցակները:
30.04.2012 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին
Նախապատրաստվել են նյութեր- 17.04.2012 թ.  ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը հաղորդում էր տվել, որ 2012 թ. ապրիլի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից պատռվել է Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 29 շենքի պատին փակցված 106.67 դրամ արժողությամբ իր քարոզչական պաստառը:
28.04.2012 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031