Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը համախոհ գործարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որից հետո գործարարներից մեկն էլ առաջարկեց հին հայկական ապրանքատեսակներից մեկը` նուշուբան, որը յուրահատուկ բաժակ է, դնել արտադրության մեջ եւ այն մասսայականացնել` հատկապես զբոսաշրջիկների շրջանում: Նուշուբան, որը ամուր փաթեթավորված էր թերթով,գործարար Ռազմիկ Դարբինյանը բացեց, ներկայացրեց դահլիճում հավաքվածներին, ապա այն, որպես նմուշ` նվիրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին: Հին հայկական այս բաժակը, ինչպես գործարարն ասաց` նախ ջուրը սառն է պահում, հետո էլ խմելուց գեղեցիկ երաժշտական ձայն է արձակում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ