ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) դեպքի առթիվ:
ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված` Մուհամադռեզա Իլանլուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ. հունվարի 30-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ինքնությունը չպարզված անձը Մուհամադռեզա Իլանլուին պատկանող «Visa Classic» տեսակի քարտի հաշվեհամարից «www.vkontakte.ru», «www.dengionline.com» վեբ կայքերի եւ «GORGANY», «EKIPAZH-SERVICE», «Apple Itunes Store» առցանց ծառայությունների միջոցով հափշտակել է շուրջ 24.000 ԱՄՆ դոլարին համարժեք 9.360.000 դրամ:
Այնուհետեւ ինքնությունը չպարզված հիշյալ անձը, հանցավոր ճանապարհով ստացված նույնքան գումարի ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում 96 տարբեր առեւտրային գործարքներ իրականացնելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի եկամուտները, որի արդյունքում Մուհամադռեզա Իլանլուին պատճառվել է 9.360.000 առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Խոշոր չափերի գումարի եկամուտն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործª ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
ՀՀ դատախազություն