ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ուզում է, որ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված գործարարներ Սարիբեկ Սուքիասյանի եւ Գարեգին Նուշիկյանի միջեւ պայքարն ավարտվի Նուշիկյանի հաղթանակով: Այսօր Վահան Հովհաննիսյանն այս մասին խոստովանեց մի շարք գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Վահան Հովհաննիսյանի խոսքերով` «Ես որպես Երեւան քաղաքի կենտրոնի բնակիչ, այստեղ իրար դեմ երկու գործարար թեկնածուներ են դրել, ոչ մեկ դաշնակցությունից չի, բայց կուզենամ, որ հաղթի Գարեգին Նուշիկյանը, որովհետեւ, իմ կարծիքով, ինքն ավելի շատ է համապատասխանում նոր կուլտուրայի մասին մեր պատկերացումներին, քան ուրիշները: Ուրիշ օկրուգներում էլ կան գործարար տղեք, չէ: Սա շատ պարզ է, բոլորս պետք է կարողանանք կողմնորոշվել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ