Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարություններից երեքն աչքի են ընկել լիարժեք պատասխաններով

Մայիս 03,2012 15:55

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, ինչի առիթով, «Երկու երես» մամուլի ակումբի հյուրն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի անդամ, փորձագետ Լիանա Դոյդոյանը: Շեշտելով տեղեկատվության ազատության դերը մամուլի ազատության ապահովման գործում` բանախոսը նշեց, որ օրենքին քաջատեղյակ լինելու պարագայում լրագրողները տեղեկատվություն ստանալու հարցում կարող են լինել առավել պաշտպանված:

«Լրագրողները շատ են բողոքում, որ այս կամ այն կառույցները ինֆորմացիա չեն տրամադրում, սակայն, հաճախ մեր կենտրոնի իրավաբանների օգնությամբ դիմում են դատարաններ եւ դատարանների օգնությամբ ստանում համապատասխան ինֆորմացիա»,- ասաց Լ. Դոյդոյանը:

Փորձագետը նշեց, որ կարեւոր խնդիր է ճիշտ օգտագործել տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը. օրինակ՝ օրենքը նախատեսում է տեղեկություն ստանալու եւ գրավոր եւ բանավոր հարցումներ, սակայն նպատակահարմար չէ օգտագործել բանավոր հարցման տարբերակը, քանի որ հաճախ այն անպատասխան է մնում. «Բացի այդ, բանավոր հարցման դեպքում բողոքարկման հնարավորություն չկա, քանի որ բացակայում են ապացույցները: Կազմակերպությունները հիմնականում մերժում են առեւտրային գաղտնի տվյալներից ելնելով»:

2009 թվից ի վեր, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կատարած բոլոր հարցումները հրապարակված են givemeinfo.am կայքում, որտեղ լրագրողները կարող են գտնել եվ օգտագործել շուրջ 800 հարցման պատասխան:

Լ. Դոյդոյանը տեղեկացրեց, որ 2012 թ-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում արված մոնիթորինգի տվյալներով` 400 հարցումներից ստացվել են 49 տոկոս լիարժեք պատասխաններ, 11 տոկոս լուռ մերժում, մեկ տոկոս անհիմն մերժում, 29 տոկոս ուշացած մերժում, եւ մեկ օրինական մերժում: «Լիարժեք պատասխաններով աչքի են ընկել առողջապահության, կրթության եւ գիտության, եւ տրանսպորտի նախարարությունը: Գյումրիի եւ Սիսիանի քաղաքապետարանները կրկնակի հարցման արդյունքում այդպես էլ չեն պատասխանել ձնամաքրման աշխատանքներին տրամադրվող գումարի մասին, իսկ Երեւանի քաղաքապետարանը հաճախ անհասկանալի պատասխաններ է տալիս»,-ասաց փորձագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031