Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. Դրսի հայերը կմեռնեն` ՀՀԿ-ին ձայն չեն տա

Մայիս 03,2012 15:50

Այսօր «Էրեբունի պլազայում» Հայ հեղափոխական դաշնակցությունը մի խումբ գործարարների էր հրավիրել եւ ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը: Ինչպես նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս հանդիպումն ավելի շատ մտերմիկ էր եւ հավաքվել էին հիմնականում Դաշնակցություն կուսակցության համախոհները: Իսկ համախոհները, դատելով դահլիճում հավաքվածների թվից, այնքան էլ շատ չէին` 3-4 տասնյակ գործարարներ:

Նախ Վահան Հովհաննիսյանը մի լավ քննադատեց իշխանություններին` «Տնտեսական ասպարեզում մեր արտաքին ներկայացուցիչները ոչինչ չեն անում, կասեք` չեն անում, որովհետեւ ֆինանսավորումը վատն է, այո, բայց ունենալով հսկայական սփյուռք եւ չկարողանալով իրականացնել այդ խնդիրը, նշանակում է, որ դու սփյուռքդ օտարել ես քո երկրից: ՀՀ քաղաքացիները դրսում իրավունք չունեն ընտրություններին մասնակցել: Ինչո՞ւ, որովհետեւ մեր իշխանությունները գիտեն` կմեռնեն, իրենց չեն ընտրի»:

ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ Արա Նռանյանն էլ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ այսօր մեր տնտեսության բոլոր ոլորտներում 90-ական թվականների մակարդակն է. «Այսօր խանութներում վաճառվում են հազարավոր ներմուծված ապրանքներ, որոնք կարելի է նաեւ Հայաստանում արտադրել»:

Եվ որպեսզի նման ապրանքների արտադրությունը կազմակերպվի մեզ մոտ, ՀՅԴ-ն իր ծրագրով առաջարկում է 50 միլիոն դրամ վարկ տրամադրել այն գործարարներին, ովքեր բիզնես սկսելու մտադրություն ունեն, սակայն ֆինանսական միջոցներ չունեն: Ընդ որում, այս դեպքում, ՀՅԴ-ն նաեւ առաջարկում է բիզնեսը սկսելուց 2 տարի հետո գործարարը նոր սկսի այդ վարկի տոկոսները մարի:

Դաշնակցության ծրագրի մեկ գրավիչ կետով էլ, ինչպես ներկայացրեց պարոն Նռանյանը, Երեւանից 30 կմ եւ ավելի հեռավորության վրա 1 0-ից ոչ պակաս աշխատատեղով արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկություններ հիմնելու դեպքում, պետական բյուջեի հաշվին ապահովել դրանց անհրաժեշտ ենթակառուցվածքների`գազամատակարարման, ջրամատակարարման եւ այլնի կառուցում:

Aravot.am-ը զրուցեց դահլիճում ներկա որոշ գործարարների հետ, որոնք վստահեցրին, որ ներկայացված ծրագիրը գործարարի համար իսկապես ձեռնտու է. «Մնում է միայն աշխատացնել այն, ոչ թե մտնեն պառլամենտ ու էլի ոչինչ չկարողանան իրականացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031