Լրահոս
Օրվա լրահոսը

Ջենիֆեր Լոպեսին դատի է տվել նրա՝ ազգությամբ հայ անվտանգության ծառայության պետը

Մայիս 03,2012 15:59

Ջենիֆեր Լոպեսի նախկին անձնական վարորդ Հակոբ Մանուկյանը, ով հետագայում դարձավ նրա անվտանգության ծառայության պետը, մեղադրել է հայտնի երգչուհուն խաբեության մեջ`պահանջելով  բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում: Այդ պաշտոնում Մանուկյանը տարեկան ստացել է 200 հազար դոլար: Ինչպես հաղորդում է newsmax.com.ua-n`Հակոբ Մանուկյանի դատարան հայց ներկայացնելու դրդապատճառ է հանդիսացել նրան անհիմն աշխատանքից ազատելը: Մանուկյանը դա բացատրում է նրանով, որ Լոպեսի մենեջեր Բեննի Մեդինային դուր չի եկել ժամանակին իր հրապարակած` Լոպեսի կողմից թանկարժեք օդանավ վարձակալելու փաստը: Ըստ Մանուկյանի՝ հենց Մեդինան է դրդել երգչուհուն, որպեսզի վերջինս ազատի իրեն աշխատանքից: Նա պնդում է նաեւ, որ Լոպեսը խախտել է աշխատանքային օրենսդրությունը, քանի որ երգչուհուն որակյալ ծառայություն մատուցելու համար ինքը ստիպված է եղել փակել փոխադրումներով զբաղվող սեփական ընկերությունը:

Անդրանիկ Ջալալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031