Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկ կկպցնեի, լեւի կգնայի». «Երազում են» աղջիկները

Մայիս 03,2012 15:47

«Միշտ ցանկացել եմ մարզադաշտում բարձր հայհոյել մրցավարին, հավեսով ծեծել մեր բակի քյառթուներին»: Սա Լիլիթի երազանքն է, որն, ափսոս, իրականություն չի դառնա, բայց եթե մեկ օրով տղա լիներ, անպայման կօգտվեր այդ հնարավորությունից:
Մանուկ հասակում գրեթե բոլորս հավատացել ենք, որ ծիածանի տակով անցնելու դեպքում կփոխենք մեր սեռը: Որքան էլ մեզանից շատերը չարչարվեցին, միևնույն է, արդյունքի չհասան:

Իսկ Լառան իր ողջ մանկության ընթացքում հավատացել է՝ երբ աղջիկները մեծանում են, տղա են դառնում: «Բոլորը ծիծաղում էին, իսկ ես հավատում էի ու սպասում, թե երբ եմ այլափոխվելու տղայի»,- պատմում է նա:

Գենդերային անհավասարությու՞նն է պատճառը, թե որևէ այլ բան, շատ աղջիկներ ցավում են, որ տղա չեն ծնվել: Շատերը իրենց հոգու խորքում երազում են թեկուզ մեկ օրով տղայի վերածվել:

Այս թեմայով մենք հարցում անցկացրինք 15-ից 25 տարեկան 50 աղջիկների շրջանում: Հարցին, թե ինչ կանեին այն դեպքում, եթե այդպես լիներ, մեծ մասը վստահեցնում է.«Աղջիկ կկպցնեի, լեւի կգնայի, լիքը շրջապատ կունենային, քաղմասից դուրս չէի գա»: Այլ պատասխաններ եւս հնչեցին.«Առաջինը կիմանայի, թե տղաները ինչ են խոսում աղջիկների մասին,- ասում է 19-ամյա Դիանան ու կատակում,- իմանալուց հետո երևի թե դարդից խմեի:

«Կինը թույլ էակ է, նա նույնիսկ իրեն չի կարող պաշտպանել»:Շատերս ենք լսել: Ոմանք համաձայն են այս մտքի հետ, ոմանք` ոչ, բայց փաստն այն է, որ առավել հաճախ տղամարդիկ են պաշտպան կանգնում իրենց սիրելիներին` իրենց հաշիվները մաքրելով նրանց նեղացնողների հետ: 20-ամյա Լիանային միշտ հետաքրքրել են տղայական «ռազբորկաները»: Եթե նա մեկ օրով տղա լիներ, ամենաանհեթեթ պատճառներով կռիվներ կաներ` լիովին հասկանալու երևույթի բուն էությունը: Տղա լինելը նաև լավ առիթ է վրեժ լուծելու համար: «Աղջիկների պաշտպան» Իլոնան կծեծեր բոլոր այն տղաներին, ովքեր նեղացնում են աղջիկներին ու առանց մտածելու երդվում են: Իսկ 20-ամյա Արմինեին միշտ հետաքրքրել է` ինչո՞ւ են տղաները աղջիկների հետևից երկար նայում .«Եթե տղա լինեի, անպայման այդպես կնայեի, որ հասկանայի ի՞նչ է կատարվում նրանց մաշկի տակ»,-ասում է նա:

Հարցվողներից 5 էլ երազում են տղա լինել`ասելով` նրանք ավելի ազատ են ու զերծ չափից շատ հսկողությունից: ԻսԿ մի քանիսն էլ ոչ մի տարբերություն չի տեսնում աղջկա և տղայի միջև:

Աղջիկների հետեւից նայող՛  Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031