Օրերս հոլիվուդյան կինոդարանը ավելացավ ևս մեկով: «Պահապան» (Защитник) ֆիլմի պրեմիերան օրեր առաջ է եղել` ապրիլի 26-ին, իսկ «Առավոտ երիտասարդականն» այն արդեն Ձեզ է ներկայացնում: Ամբողջությամբ կարող եք տեսնել երեկոյան` մեր ֆեյսբուքյան էջում:
Սկսենք գաղափարից: Հեղինակը Բոազ Յակին է: Նրա ֆիլմը ոստիկանության նախկին մի աշխատակցի մասին է, ով իր ունեցած խնդիրներից բացի, իր վրա է վերցնում նյույորքյան մաֆիայի ձեռքն ընկած աղջիկ երեխայի «հոգսը»: Բանն այն է, որ աղջիկն օժտված է հետաքրքիր ունակություններով: Նա է այն միակը, ով գիտի պահոցի գաղտնաբառը, որտեղ դրված են չինական մաֆիայի միլիոնները: Միայն գլխավոր հերոսը` Ջեյսոն Ստետեմը կարող է պաշտպանել երեխային կաշառված ոստիկաններից, ամերիացի ու ասիացի մարդասպաններից: Կարծում են կլինեն մարդիկ, ովքեր Ջեյսոնին կհիշեն նաև «Փոխադրողը»( Перевозчик) ֆիլմից:
Դեպքերը զարգանում են ԱՄՆ-ում ու Չինաստանում: Տևողությունը 87 րոպե է: Գլխավոր դերերում են Կատրին Չանը, Ռոբերտ Ջոն Բյորկը, Ջեյմս Խոնգը, Էնսոն Մաունտը, Կրիս Սարանդոնը, Սանդոր Տեկսին և այլոք:
Փորձեցինք գտնել որոշ կարծիքներ ֆիլմի մասին, սակայն չգտանք: Պատաճառը, երևի այն է, որ ֆիլմը ընդամենը մի-քանի օրեկան է: Կինոգետի կարծիք չգտանք, փոխարենը գտանք մի շատ հետաքրքիր մեկնաբանություն. «Ֆիլմը լավն էր, բայց նկարահանված էր թատրոնում»:
Եղել էր նաև մեկը, ով «Պահապան» ֆլիմը նմանեցրել էր Բրյուս Ուիլիսի` «Մերկուրին վտանգված է» ֆիլմին:
Արամ Արարատյան