Զոլյան-Աշոտյան հակամարտության ավարտը կրթության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել, որովհետեւ, ըստ նրա, երկու կողմից էլ արդեն հնչել են անհրաժեշտ հիմնավորումներն ու պատասխանները .«Եվ զարմանում եմ, որ մինչ օրս խնդիրը դատական կարգով ընթացք չի ստանում: Մենք կսպասենք դատին»:
Պարոն Աշոտյանը հրաժարվեց նախընտրական շրջանին վերաբերող այլ հարցերին պատասխանել՝ բացատրելով, որ աշխատանքային ժամ է ու կառավարության շենքում է: Որպես նախարար կառավարությունից վերջին անգամ եք դուրս գալիս, ի՞նչ ասելիք ունեք այս առումով հարցին էլ՝ նախարարը պատասխանեց, որ, ի տարբերություն լրագրողների, ինքն այդքան էլ սրտացավ չի վերաբերվել իր աշխատանքներին. «Համենայնդեպս, մինչեւ վերջ Հայաստանում կրթության համակարգում բոլոր բարեփոխումները՝ պոպուլյար եւ ոչ պոպուլյար, կյանքի եմ կոչելու»: Նախարարը եւս կարդացել է այն լուրերը, թե ինքը խորհրդարանում ստանձնելու է Հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնը. «Եթե ես թողնեմ հիմնական աշխատանքս, ու սկսեմ մեկնաբանել համեստիս հետ կապված շրջանառվող բոլոր լուրերը, կարծում եմ՝ աշխատանքային առօրյան դրանից շատ կտուժի»: Նա ասաց, որ այդպիսի լուրերին էլ վերաբերվում է ժպիտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ