Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ամենաշատն են գովել ու «քլնգել» մամուլում

Մայիս 03,2012 14:52

Այսօր «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ «2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ հայկական առցանց ԶԼՄ-ների լուսաբանման մշտադիտարկում»  հետազոտական նախագծի ամփոփում, միջանկյալ զեկույցի համառոտ նկարագրում, որը ներկայացրեցին «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը եւ ծրագրերի վերլուծաբան Լուիզա Իսրայելյանը:

Հետազոտության նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ-ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից՝ նախընտրական 3 ամիսների եւ հետընտրական 1 ամսվա ընթացքում: Մշտադիտարկման մեթոդոլոգիան հիմնված է քանակական եւ որակական ցուցանիշների վերլուծության վրա: Ցուցանիշների համար հիմք են հանդիսանում դիտորդների կողմից արձանագրվող տվյալները՝ մշակված գործիքակազմին համապատասխան:

Հետազոտության հիմնական խնդիրներն էլ հետեւյալն էին՝. 1. չափել ընտրական թեմայի լուսաբանումների քանակը դիտարկվող առցանց լրատվամիջոցներում. 2. արձանագրել լուսաբանումների քանակն ըստ կուսակցությունների, 3. արձանագրել առկա լուսաբանումների երանգավորումը/չեզոք, բացասական, դրական/,4. արձանագրել լուսաբանումների երանգավորումն ըստ կուսակցությունների:

Սուրեն Դեհերյանը նշեց, որ  մշտադիտարկման օբյեկտների կազմի մեջ են 10 առցանց հայկական ԶԼՄ-ներ, որոնք գործունեություն են ծավալում լրատվական դաշտում եւ պարբերաբար անդրադառնում են ընտրությունների թեմային. www.1in.am, www.7or.am, www.a1plus.am, www.azatutyun.am, www.civilnet.tv., www.lragir.am, www.news.am, www.tert.am, www.panarmenia.net, www.panorama.am: Լրատվամիջոցներում առկա լուսաբանումների քանակական ցուցանիշները՝ ըստ կուսակցությունների հետեւյալն էին՝ առաջին տեղում  ՀՀԿ-ն է, որին առնչվում է յուրաքանչյուր երրորդ լուսաբանում /31,1 %/, երկրորդ տեղում ՀԱԿ-ը / 17,2 %/: ԲՀԿ-ն 12,7 %-ով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Ժառանգությունը» 9,0 % ցուցանիշով եզրափակում է առավել բարձր արդյունքներ ունեցողների ցանկը: Միջանկյալ դիրք են զբաղեցնում ՀՅԴ-ն /4,9 %/ եւ ՕԵԿ-ը /4,8%/: Ւնչ վերաբերում է լուսաբանումների տոնայնությանը, ըստ հեղինակի վերաբերմունքի, ապա այն հիմնականում չեզոք է եղել: Բացասական վերաբերմունք համեմատաբար քիչ է նկատվել, իսկ դրական վերաբերմունքը բացակայում է: Հատկանշական է, որ բացասական վերաբերմունքի ցուցանիշով էլի առաջատարների մեջ են ՀՀԿ-ն /10 %/ եւ ԲՀԿ-ն / 6%/:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031