Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեք նախագահներն էլ ամբիցիաներ ունեն»

Մայիս 03,2012 14:16

Կուսակցությունների նախընտրական ծրագրերում իրենց ուրույն  տեղն ունեն տնտեսական խնդիրների լուծմանն  ուղղված դրույթները: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը և տնտեսագետ, ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը գնահատեցին կուսակցությունների ծրագրերը տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից: Վ. Սաֆարյանն այդ ծրագրերի մեծամասնությունը համարեց պոպուլիստական, քանի որ ըստ նրա՝ նշված տնտեսական պայմաններում հնարավոր չէ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել այնքան անգամներ, որքան խոստանում են այդ կուսակցությունները: Դառնալով կոմկուսի ծրագրին՝ նա նշեց. «Մենք ենք, որ ԱԺ-ում խոսելու ենք արդյունաբերության զարգացման մասին, որի հեռանկարն է արդյունաբերության մասին օրենքի ընդունումը:

Արմեն Պողոսյանն էլ, գնահատելով նախընտրական ծրագրերը, նշեց. «Մեծ խանդավառությամբ չենք ներշնչվում, դրանք ավելի շատ բարի ցանկություններ են, քան կոնկրետ գործեր: Ցավն այն է, որ այդ ծրագրերը չեն կրում կոնկրետ ժամանակացուցային բնույթ»:

Aravot.am-ը Վ. Սաֆարյանից հետաքրքրվեց՝ Կոմկուսն իզորու՞ է պայքարել մենաշնորհի և օլիգարխիայի դեմ, այն դեպքում երբ դա նույնիսկ չհաջողվեց օլիգարխներին հեռու պահել քաղաքականությունից: Նա պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերացվի մենաշնորհը, որ մեկը 99 տոկոս շաքարավազ չներմուծի: Իսկ պետությունը պետք է մասնակցի արտաքին առևտրին: Ինչ վերաբերում է օլիգարխներին քաղաքականությունից հեռու պահելուն, ապա դա նախագահին և վարչապետին չհաջողվեց, քանի որ դա պայմանավորված էր նախագահական ընտրարշավով»:

Վ. Սաֆարյանը կարծում է, որ երեք նախագահներն էլ ունեն ամբիցիաներ, իսկ իրենց՝ նախագահական ընտրություններին մասնակցել- չմասնակցելը կորոշվի այս ընտրություններից հետո:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031