Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացի դիրիժորը Վերդի կամ Պուչինի կղեկավարի

Մայիս 03,2012 14:10

Եթե Երեւանը հրավիրի

Իտալացի դիրիժորը՝ Սվետլանա Նավասարդյանի հետ:

Հայտնի օպերային թատրոնների պահանջված հյուր, իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 4-ին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կկատարվեն Մենդելսոնի Շոտլանդական սիմֆոնիան եւ Բրամսի Դաշնամուրի առաջին կոնցերտը: Մենակատարն է անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

«Առավոտի» հետ զրույցում օպերային ճանաչված դիրիժորը հայտնեց, որ չի մերժում արտերկրյա հրավերները՝ ղեկավարելու նաեւ սիմֆոնիկ ու կամերային նվագախմբեր: Դիրիժորը ասվածը ներկայացրեց՝ հայտնելով. «Մեր ժամանակակից կոմպոզիտորներից շատերը այսօր էլ քիչ են ստեղծագործում սիմֆոնիկ կամ կամերային գործեր՝ հավատարիմ մնալով իտալական օպերային արվեստի ժանրին: Պետք է խոստովանեմ, որ ստեղծված սիմֆոնիկ եւ կամերային երկերն էլ առանձնապես բարձրարվեստ չեն: Կարճ ասած՝ Իտալիան աղքատ է այդ ժանրերում»: Ֆիլհարմոնիկի հետ առաջին փորձից հետո դիրիժորը զուգահեռներ անցկացրեց Հայաստանի ֆիլհարմոնիկի եւ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Բուդապեշտի եւ այլ քաղաքների իր ղեկավարած նվագախմբերի հետ, նշելով. «Երեւում է, որ շուրջ ութ տասնամյա ավանդույթ ունեցող հայկական նվագախմբի ներկայիս երաժիշտները իրենց նախորդների գործի իսկապես արժանի շարունակողն են, իսկ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, որի հետ առաջին անգամ եմ համագործակցում, պարզապես ուժեղ երաժիշտ է՝ նաեւ հումորով ու կյանքով լի անձնավորություն»:

Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ հատկապես ինքն է ղեկավարում Պավարոտիի մահվան առաջին տարելիցից (2008թ.) մինչեւ հիմա նրա պատվին կատարվող ռեքվիեմները, Ալդո Սիսիլլոն պատասխանեց. «Պավարոտիի հետ առաջին անգամ բեմ եմ բարձրացել 2000թ.՝ երգչի 40-ամյա բեմական գործունեությանը նվիրված հանդիսության ժամանակ: Դրանից հետո մենք դարձանք անբաժան ընկերներ: Նույնիսկ երբ նա առաջին անգամ լսում էր որեւէ երգչի, անպայման ինձ հրավիրում էր ու լսում կարծիքս: Սա, անկասկած, ինձ համար մեծ պատիվ էր… Ամեն տարի սեպտեմբերի 6-ին՝ նա մահվան օրը, ողջ Իտալիայում հնչում է ռեքվիեմ ու, վստահ եմ, որ այդ օրը մեզ միանում է աշխարհը»:

Զրույցի ընթացքում դիրիժորը խոստովանեց, որ շատ քիչ գիտի հայկական մշակույթը՝ ի տարբերություն հայոց պատմության, ասելով, թե մտերիմ է գրող, արմատներով հայ Անտոնիա Արսլանի հետ, որի՝ հայկական թեմաներով վերջին շրջանում լույս տեսած երկու պատմական նովելները մեծ հետաքրքրություն են առաջացրել Իտալիայում: Իսկ թե հրավերի դեպքում կհամաձայնի՞ Երեւանի օպերային թատրոնում ղեկավարել խա

իսիլլոն նշելով, որ ինքը նախընտրում է ղեկավարել իտալացի կոմպոզիտորների օպերաներ, տվեց Վերդիի եւ Պուչինիի անունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031