Լրահոս
Օրվա լրահոսը

Բանուչյան. «Խախտումներն ու կեղծիքները ոչ թե տեղամասերում, այլ դրսերում են լինելու»

Մայիս 03,2012 13:45

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արշակ Բանուչյանից, որը նաեւ մեծամասնականով առաջադրված է թիվ 11 ընտրատարածքում, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ունի՞ բավարար թվով վստահված անձինք, որոնք տեղամասերում սրտացավորեն կհետեւեն ընտրությունների ընթացքին` թույլ չտալով խախտումներ եւ կեղծիքներ: Հիշեցնենք, որ երեկ կայացած ասուլիսում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը կարծիք էր հայտնել  , որ ներկայիս Ընտրական օրենսգրքի տված հնարավորություններով` սրտացավ եւ գրագետ վստահաված անձինք ունենալու պարագայում որեւէ կեղծիք կատարելը, անգամ ընտրացուցակների հետ ինչ-ինչ խաղեր տալը դառնում է գրեթե անհնարին:
Պարոն Բանուչյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ընտրատեղամասում ունեն անգամ երկուական վստահված անձինք` մեկը ՀԱԿ-ի կողմից, մեկը` անձամբ իր` որպես մեծամասնական թեկնածու, որոնց ձեռքերում կան ընտրացուցակներում հայտնաբերված անճշտությունները կամ կասկածելի տվյալները, եւ որոնք ուշադիր հետեւելու են ողջ գործընթացին, սակայն, ըստ պարոն Բանուչյանի` բուն տեղամասերում հենց ընտրության օրը դժվար թե որեւէ խախտումներ լինեն` «այն ինչ լինելու է, արդեն կատարվում է դրսերում: Երեկվանից, երեկ չէ առաջին օրվանից սկսել են փող բաժանել, դա է հիմնականը»:
Մանրամասները`   տեսանյութում:


Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031