«Ֆիորենտինայի» ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզիչ Դելիո Ռոսսիին:
Իտալիայի «A» սերիայի առաջնության 36-րդ տուրում «Նովարայի» հետ հանդիպումում, երբ «Ֆիորենտինան» 0:2 հաշվով պարտվում էր, Ռոսսին որոշել է 32-րդ րոպեին փոխարինել սերբ կիսապաշտպան Ադեմ Լյաչիչին: Ի պատասխան, 20-ամյա ֆուտբոլիստը սկսել է ձեռք առնելով ծափահարել նրան: Իր սանի պահվածքը խիստ վիրավորել է մարզչի ինքնասիրությունը եւ նա հենց մարզասերների աչքի առջեւ հարձակվել է ֆուտբոլիստի վրա եւ բռունցքներով հարվածներ տեղացրել: Ճիշտ է, ի վերջո «Ֆիորենտինան» խուսափել է պարտությունից, սակայն խաղից հետո ակումբի նախագահ Անդրեա Դելլա Վալլեն հայտարարել է, որ Ռոսսին պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ