Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը գալիս է համակարգ փոխելու

Մայիս 03,2012 13:19

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Գյումրիում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ օրինակ բերելով իր ընկերներին՝ միջազգային մասշտաբի գիտնական Հրանտ Բագրատյանին, Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին, ու նաեւ իրեն՝ որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր, ասաց, որ իրենք այնպիսի մարդկանց զավակներ ու եղբայրներ են, ովքեր Հայաստանում ապրելու խնդիր չունեն. իրենց ճանապարհները բաց են այս երկրում, սակայն ընդդիմություն լինելը իրոք հաճույք է:

«Հավատացնում եմ ձեզ, ընդդիմություն լինելու հաճույքը անհամեմատ շատ ավելի մեծ է, քան ցանկացած իշխանության, ճիշտն ասելու իրավունքը, որ դու կարող ես մարդկանց առջեւ կանգնել, նայել աչքերին, ասել ճիշտը, ինչ մտածում ես. էդ հաճույքը անգնահատելի է, դրան անվանում են ազատություն»,- ասաց Արամ Սարգսյանը՝ շեշտելով, որ ՀԱԿ-ը չի գալիս մարդուն մարդով փոխելու համար, այլ իրենք գալիս են համակարգ փոխելու:

Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031