Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որ Արարատ 73-ի մայկա-տռուսիկը հագնեք, մեկ է՝ Իշտոյան չեք դառնա»

Մայիս 03,2012 13:20

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Գյումրիում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իր զարմանքը հայտնեց պատգամավորների թեկնածուների ցուցապաստառներից: «Ժողովուրդ ջան, առաջին բանը որ մտա Գյումրի, ինձ զարմացրեց էս նկարների շքահանդեսը, ասես Կաննի ֆեստիվալ լինի, նկարները փռել են՝ մեկը մեկից մեծ: Իրենց նախկին շեֆ Ռոբերտ Քոչարյանը մտածում էր, որ էս երկրի ամենաուժեղ տղեն, միակ տղամարդը նա ա, ով ամենաշատ ախրանիկներ ունի: Էդ սկզբունքով էր գնում, ուր որ գնում էր՝ ժամերով չէր վերջանում նրա թիկնազորը, էս տղերքն էլ՝ նկարները դնողները, իրա էրեխեքն են, իրանց թվում ա, որ կոստյում, փողկապ հագան, մեծ նկար կպցրին, ինչքան նկարը մեծ՝ էնքան քվեն շատ, էնքան ինքը լավ տղա: Չէ, տղերք ջան, էդ էդպես չէ. որ Արարատ 73-ի մայկա-տռուսիկը հագնեք, Իշտոյան չեք դառնա, դրանով չի փոխվում, ախր, էնքան պարզ ու պրիմիտիվ ա»,- ժողովրդի հետ իր տպավորությունները կիսեց Արամ Սարգսյանը:

 Կարդացեք նաեւ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031