Լրահոս
Օրվա լրահոսը

Ժառանգությունը բացահայտել է ՀՅԴ-ՀԱԿ-ԲՀԿ ֆիկտիվ ամուսնությունը

Մայիս 03,2012 12:48

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կրկին անդրադարձավ միասնական շտաբին ու նոր մեկնաբանություն տվեց, թե ինչու իրենք դուրս եկան այդ շտաբից. «Երբ ձեւավորվում էր միասնական շտաբը, առաջարկեցինք, որ շտաբի գործառույթի մեջ նշվի նաեւ այն, որ նախընտրական փուլում բացառեն բարեգործությունը: Երբ ԲՀԿ-ն մերժեց դա, մենք հասկացանք, որ գործ ունենք մարմնի հետ, որը պետք է իր պաշտպանության տակ վերցներ կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործունեությունը»:

Ինչ վերաբերում է շտաբի անդամների՝ միմյանց հետ համաձայնության գալուն, պարոն Հակոբյանի վերլուծությամբ՝ «Մի ժամանակ կար ֆիկտիվ ամուսնություն, երբ ամուսնանում էին՝ բնակարան ստանալու համար, ես մոտավորապես դրա հետ դա նմանեցրի: Ինչ-որ տեղ հասկանում  եմ Բարգավաճի եւ ՀՅԴ-ի համագործակցությունը, որովհետեւ քաղաքական հենքը տեսնում եմ, ի վերջո երկրրոդ նախագահը եղել է նրանց միասնական թեկնածուն: Որեւէ մեկին չպիտի համոզեմ, որ Քոչարյանը կապ ունի ԲՀԿ-ի հետ: Բայց այլ հարց  է ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի կապը: Վստահ եմ, որ այս քաղաքական ամուսնությունը երկար չի տեւի: Բարգավաճը կատարում է Քոչարյանի սցենարը, թե ինչ է արժեցել ԲՀԿ-ի վրա այդ սցենարը՝ չեմ ուզում անդրադառնալ»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, կոալիցիոն երեք ուժերը իրար հետ մրցակցելով՝ հակաօրինական գործությունեություն են ծավալում. «Մտեք Հրազդան եւ կտեսնեք»:

Aravot.am-ի հարցին՝ երբ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ միասնական շտաբը Քոչարյանի նախընտրական շտաբն է, Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսում ասաց, որ դա միայն Ստյոպա Սաֆարյանւ անձնական կարծիքն է եւ «Ժառանգությունը» չի կիսում դա: Հնարավո՞ր է, որ այն, ինչ հիմա ասացիք ՀՅԴ-Քոչարյան կապի մասին եւ այլն՝ դարձյալ ստացվի, որ Ձեր անձնական կարծիքն է՝ նա պատասխանեց, որ ինքը չի ասում՝ միասնական շտաբը Քոչարյանի նախընտրական շտաբն է, ասում է, որ այդ ամուսնությունը կարճ կյանք ունի. «ԲՀԿ-ն հնարավորությունն ունեցավ լռեցնել ՀԱԿ-ին իր բառապաշարով, ՀԱԿ-ն էլ հնարավորություն ունեցավ ճոխ, լավ ընտրարշավ կազմակերպել: Եթե քաղաքական ուժը այս թիմին համարում է մարդասպաններ, հանկարծ ընտրական փուլում ամենաճիշտ պահն է, որ քո գնահատականների վերջակետը դնես՝ պաշտպանությանդ տակ ես առնում այդ ուժին…»:

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանը բացասական ընկալում ունի հասարակության մեջ, դրա համար, երբ նրա անունը ամեն հարցում տալով՝սովորաբար փորձում են հուշտ անել, դուք այդ նպատակո՞վ եք ամեն անգամ շեշտում նրա անունը, որովհետեւ ՀԱԿ-ը գտնում է, որ շտաբի ու Քոչարյանի կապը ֆանտաստիկայի ժանրից է եւ նույն է ասել այն Ֆանտոմասինն է կամ Հիտլերինն է՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Եթե հալվա ասելով՝ պետք է բերանը քաղցրանա, ուրեմն թող ասեն հալվա: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ ՀՀ նախագահներն ամեն մեկն իր հերթին կուսակցություններ է ստեղծել, ինչ ուզում են, թող անեն, բայց եթե «Ժառանգությունը» չի մասնակցում դրան, արդյոք պիտի լուտանքը լցնեն «Ժառանգության» գլխի՞ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031