«Իմ ընտանիքը երկու մասի է բաժանված` չորսը ԲՀԿ-են, ես` ՀՀԿ»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց կարբեցի տիկին Անահիտը: ՀՀԿ-ական է դարձել աշխատանքի բերումով: Թե որտեղ է աշխատել` չցանկացավ մանրամասնել, բայց ասաց, որ հիմա արդեն չի աշխատում: Առայժմ չի էլ պատրաստվում կամովին հրաժարվել «հանգամանքների բերումով» ստացած կուսակցական պատկանելիությունից, բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք բարեհաճել են գնալ իրենց գյուղ` սեփական ծրագրերը ներկայացնելու, ինքը գնացել եւ բոլորին լսել է:
Երեկ էլ ԲՀԿ-ի հետ հանդիպմանն էր եկել: ԲՀԿ-ական հարսին էլ նախատել էր. «Ինչ կուսակցական ես, քո կուսակցության նախագահը եկել է քարոզարշավ է անում` դու տան գործերով ես ընկել ու չես գնում»: Ինքն արդեն կողմնորոշվել է, թե մայրսի 6-ին որ կուսակցությանն է իր ձայնը տալու, բայց բարձրաձայնել չի ցանկանում. «Դա գաղտնիք ա, իմ իրավունքն ա, ոչ ոք իրավունք չունի ինձ հարցնի կամ որեւէ բան ասի: 20 տարի «Դվին» հյուրանոցի ադմինիստարցիայում եմ եմ աշխատել, սաղ աշխարհը ման եմ եկել, ի~նչ մարդկանց եմ տեսել, ի~նչ տեսակի մարդ ասես տեսել եմ` հիմա ով պիտի ինձ խելք սովորեցնի»:
Զրույցի մանրամասները` տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ