Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյանին տեղեկացնենք, որ ատոմակայանը փակվել է Նիկոլայ Ռիժկովի որոշմամբ

Մայիս 03,2012 12:17

«Լեւոնը կանգնած խոսում է ատոմակայանի մասին՝ մատը թափ տալով… երբ ատոմակայանն ու «Նաիրիտը», ողջ արդյունաբերական Հայաստանը իր ժամանակ կործանվեց ու թալանվեց», հայտարարել է Ալվարդ Պետրոսյանը:

«ՉԻ»- Երեկ միջազգային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Ճապոնիայում կորած թութակը ոստիկաններին հայտնել է իր տիրոջ տան հասցեն, եւ դրա շնորհիվ ոստիկանները թութակը վերադարձրել են տիրոջը: Փաստորեն՝ ահագին խելոք թութակ է եղել: Բայց սա՝ իմիջիայլոց: Վերադառնանք Ալվարդ Պետրոսյանին եւ տեղեկացնենք, որ Հայկական ատոմակայանը փակվել է 1989 թվականի հունվարի 6-ին՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ Նիկոլայ Ռիժկովի որոշմամբ (այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես ոչ մի պաշտոն չուներ եւ ընդամենը քաղբանտարկյալ էր): Ի դեպ, նույն այդ ատոմակայանը վերաբացվել է 1995 թվականին՝ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Այլ հարց է, որ 14 տարի շարունակ իշխանական քարոզչությունը հայտարարում է, թե ատոմակայանը «Լեւոնն է փակել», եւ դա փաստորեն լավ էլ ազդում է:

Ի դեպ՝ թռչունների որոշ տեսակներ կարողանում են առանց հասկանալու անգիր անել նույնիսկ երկարաշունչ տեքստերը եւ ժամանակ առ ժամանակ արտաբերել դրանք: Բայց սա՝ իմիջիայլոց:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031