Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայի խորհրդարանում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձև կքննարկվի

Մայիս 03,2012 12:03

ԱրմԻնֆո: Շվեդիայի ադրբեջանցիների կոնգրեսը՝ ի դեմս կազմակերպության նախագահ Էմիլ Միրզոևի, պաշտոնական հրավեր է ստացել՝  մասնակցելու Ռիքսթագում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևի քննարկմանը, որը կկայանա մայիսի 9-ին։

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Կոնգրեսին, բանաձևի քննարկման կարգի համաձայն, ելույթ կունենան  Կանաչների, Սոցիալ-դեմոկրատների, Մոդերատորների, Ցենտրիստների կուսակցությունների, Ժողովրդական կուսակցության, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության և Ձախերի կուսակցության ներկայացուցիչները։

Բոլոր կուսակցական ելույթներից հետո իր կարծիքը կհայտնի Ռիքսթագում Կանաչների  կուսակցության խմբի ղեկավար, տվյալ բանաձևի հեղինակ ու նախաձեռնող Մեհմեդ Կապլանը։ Ելույթից հետո կուսակցությունների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցեր տալ Մեհմեդ Կապլանին։ Ռիքսթագում քննարկման ավարտից հետո տվյալ բանաձևի առնչությամբ որոշում կընդունվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031