Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանի տարածաշրջանի գյուղապետերի ձեռքին 100 հազարանոցներ են հայտնվել

Մայիս 03,2012 11:47

Մայիսի 2-ին Իջեւանում, հայաստանյան բանկերի տեղի մասնաճյուղերում Իջեւանի տարածաշրջանի գյուղապետերը 100 հազարանոց թղթադրամները փոխանակել են 5 եւ 10 հազարանոց թղթադրամների, բանկերում այս թղթադրամների պակաս է զգացվել: Գյուղապետերից ոմանք նախկինում, մինչ այդ 100 հազարանոցով գործարք չէին արել:

Մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում ընտրակաշառքի չափը սկզբից սահմանվել է 5 հազար դրամ: Սակայն գյուղապետերը դրան ընդդիմացել են, ասելով, որ 5 հազարով ոչ ոք ձայն չի տա: Դրանից հետո որոշվել է ընտրակաշառքի չափը դարձնել 10 հազար դրամ: Քանի որ ընդհանուր գումարը չի բավարարում, որոշվել է կրճատել ընտրակաշառքի ցուցակներում ընդգրկվածների թիվը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031