Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 պ/հ և «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղևորներ` 1988 թ. ծնված Արթուր Մկրտչյանին և 1990 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, 1989 թ. ծնված Արթուր Ավանեսյանը, 1989 թ. ծնված Արտակ Սեդրակյանը և 1990 թ. ծնված Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:
ԱԻՆ