Թունիս, 2 մայիսի 2012 թ. – Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր՝ մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, արտահայտեց իր հարգանքը ԶԼՄ-ների աշխատակիցների քաջության նկատմամբ և ընդգծեց նրանց էական դերը ժողովրդավարության զարգացման գործում:
«Ես հիանում եմ ճշմարտությունն ասելու ձեր անվախ ջանքերով: Մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը», – ասաց Միյատովիչը խոսելով Թունիսից, որտեղ նա մասնակցում է մամուլի ազատությանը նվիրված միջազգային համաժողովին: «Աշխատանքը կատարելիս՝ ռիսկի տակ դնելով Ձեր անվտանգությունը և նույնիսկ կյանքը, դուք շարունակում եք խիզախորեն կատարել ձեր առաքելությունը»:
«Այս պահին, երբ մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, կան բազմաթիվ լրագրողներ, որ ճաղերի ետևում են, իսկ շատերն էլ դեռևս սպասում են արդարադատության», – շեշտեց նա:
«Ես կշարունակեմ հորդորել կառավարություններին, որպեսզի լուծեն լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերը և դադարեցնեն մեղավորների անպատժելիությունը՝ մեր տարածաշրջանը լրատվության համար ավելի լավ ու ավելի անվտանգ տարածք դարձնելու համար: Ես կշարունակեմ հակադրվել սահմանափակողական օրենքներին և գործելաոճերին, որոնք լռեցնում են առցանց և ոչ առցանց լրատվամիջոցների անկախ և քննադատական ձայները:
Կարդացեք նաև
«Թվային հեղափոխությունը և համացանցի ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են ձեր մեթոդները, բայց ոչ թե ձեր աշխատանքի էությունը: Դրանք լուրերի հավաքումն ու փոխանակումը ավելի են արագացրել և հեշտացրել, սակայն դրանք չեն վերացրել մասնագիտական հետաքննող լրագրողության անհրաժեշտությունը»:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի, Ամերիկյան Նահանգների կազմակերպության ու Մարդու իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովի` ազատ մամուլի հարցերով երեք այլ հատուկ զեկուցողների հետ միասին, վաղը մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված համաժողովին:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ