Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի դասախոսների նամակը

Մայիս 03,2012 11:32

26 ապրիլ, 2012թ.

Մեծարգո պարոն նախագահ,

Հարգարժան պարոն վարչապետ,

Հարգարժան պարոն նախարար,

Հարգելի պարոն Վ. Սարգսյան,

 

Ձեզ են դիմում Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի «պատահական» անդամները` բանասիրական և մանկավարժական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, հանրապետությունում լեզվական կրթության առարակայական ծրագրերի և դասագրքերի հեղինակներ, միջազգային, հանրապետական և բուհական գիտաժողովների կազմակերպիչներ և մասնակիցներ, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ և ուսանողներ:

ԵՊԼՀ-ի դասախոսական անձնակազմը մեծապես անհանգստացած է ներկայումս համալսարանի շուրջ ձևավորված և նրանում տիրող անառողջ մթնոլորտով:

Այլևս անհանդուրժելի է այն իրավիճակը, որը տիրում է համալսարանում պարոն Զոլյանի և նրան աջակցող «ազատ դասախոսների» կողմից իրենց գործընկերների հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունների և անբարեկիրթ պահվածքի համատեքստում: Անհերքելի է պարոն Զոլյանի ` որպես գիտնականի և հասարակական գործչի վաստակը, սակայն բուհի ներսում նրա կողմից կիրառված ավտորիտար կառավարման ոճը և կոլեկտիվի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, տարեցտարի խորանալով, հանգեցրին վախի մթնոլորտի ձևավորմանը:

«Ազատ դասախոսի մանիֆեստը» ստորագրել է միայն մի քանի դասախոս, որոնք հիմնականում վայելել են նախկին ռեկտորի հովանավորչությունը: Բուհի մնացած` 300 դասախոսները, պ. Զոլյանի որակմամբ, «պատահական և մասնագիտական չկայացվածության պատճառով իրենց անհարմարավետ զգացող» (7or.am «Զոլյանը ԵրՊԼՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին» 25 ապրիլի, 2012թ.)  մասնագետներն են: Եթե Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի հիմնական անձնակազմը մասնագիտորեն չի կայացել, ապա ինչպես են նրա անդամներն ապահովել այս համալսարանի կրթական բարձր որակը կամ ներկայացրել բուհը միջազգային ամենատարբեր կառույցներում:

Թեև ապրիլի 25-ին ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնելը պարոն Զոլյանը «շոու» է որակում, իրական շոուի բեմադրիչն ինքն է, որն ամեն օր փողոց է հանում մի փոքր խումբ ուսանողներ (4000-ից 40 – 60 հոգու)`հետապնդելով միայն մի նպատակ` ապատեղեկատվությամբ հրահրված անկարգությունները ծառայեցնել անձնական

խնդիրների լուծմանը, այն է` մնալ ռեկտորի պաշտոնում և շարունակել կեղեքել բուհը, թեպետ կարող էր անգամ պաշտոնանկությունից հետո իր մասնագիտական որակները ի նպաստ ծառայեցնել իրեն այդքան սիրելի և հարազատ դարձած բուհի բարօրությունը:

Մենք երկար լռեցինք` հուսալով, որ ձեռնարկված վարչարարական ընթացակարգերը կհանգեցնեն իրավաչափ և արժանավայել հանգուցալուծման: Սակայն այժմ տեսնելով, որ մեր լռությունը շահարկվում է` ի վնաս մեր համալսարանի կերպարի և ուսանողության, մենք որոշեցինք բարձրաձայնել մեր դիրքորոշումը:

 

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներ և ուսանողներ`

 

Նամակը ստորագրել է 178 հոգի: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել նաև ստորագրությունները, որոնք զբաղեցնում են 11 էջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031