Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ամփոփել է քարոզարշավը՝ նշելով, թե այս ընթացքում հիմնական 6 ուժերից ով ինչ կորցրեց, ով ինչ շահեց:
– Դուք կանխատեսել էիք, որ ՕԵԿ-ը չի մտնի ԱԺ։ Այդ կանխատեսումը շարունակում է ուժի մե՞ջ մնալ, իսկ «Ժառանգությունը» կմտնի՞ ԱԺ, եւ ի՞նչ շանս ունի ՀՅԴ-ն։
– ՀՅԴ-ն սկզբնական շրջանում գերագնահատում էր իր ծրագրի դերը, եւ նրան թվում էր, թե քարոզարշավը գիտխորհուրդ է, որի անդամները պետք է գնահատական տան ծրագրին։ Սակայն, քարոզարշավի կեսից նա որոշակիորեն հետ կանգնեց դրանից եւ անցավ իր ավանդական՝ հայդատական ընտրազանգվածի վրա աշխատելուն ու փորձեց իր կողմը գրավել նաեւ չկողմնորոշված ընտրազանգվածին, որը սոցիալական
արդարության կարիք ունի։ Ի դեպ, Հայ դատի հարցով նրան մրցակից
Կարդացեք նաև
էր «Ժառանգությունը», եւ ՀՅԴ-ն կարողացավ այդ ընտրազանգվածին «Ժառանգությունից» պոկել եւ նորից կցել իրեն։ Իսկ սոցիալական հարցով նրա հիմնական մրցակիցը ՕԵԿ-ն էր, որովհետեւ բավական ագրեսիվ սոցիալ-պոպուլիզմով էր զբաղված ամբողջ քարոզարշավի ժամանակ, որը հիշեցնում էր նրա 2007-08թթ. քարոզարշավը։ Եթե ՀՅԴ-ն կարողանա նաեւ ՕԵԿ-ից այդ չկողմնորոշված ընտրազանգվածին դեպի իրեն բերել, ՀՅԴ-ի վիճակը բավականին կլավանա, եթե չկարողացավ, այդ ընտրազանգվածի այդ մասի ձայները կարող են կիսվել ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ։ Այդ դեպքում վատ կլինի։ Իսկ ՕԵԿ-ի ԱԺ անցնել կամ չանցնելը կախված է ընտրացուցակները մաքրելուց։ Հասարակությունն իր պատասխանը տվել է ՕԵԿ-ին 2008-ի մարտի 1-ից հետո՝ շրջվելով նրանից, որի ամենալավ ապացույցը երեւաց ՕԵԿ-ի հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում, երբ նրա բաժանած պաստառները հայտնվեցին աղբանոցում։ Բայց ՕԵԿ-ը իր ագրեսիվ սոցիալ-պոպուլիզմով հավակնում է ՀՅԴ-ից ձայներ տանել, իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ-ն կարող է 5%-ը չհաղթահարել, ձայները կիսելու դեպքում նա էլ չի անցնի, սա էլ չի անցնի։ Բայց մեծ հաշվով ՕԵԿ-ի անցնելը կախված է ընտրացուցակների ճշգրտումից։ Ի դեպ, ՕԵԿ ցուցակի անդամներն
էլ դուրս եկան այնտեղից, ինչը եւս նշանակում է, որ ՕԵԿ-ի վիճակը լավ չէ, եւ սպասում են՝ ՀՀԿ-ն «կանցկացնի՞» ՕԵԿ-ին ԱԺ, թե՝ ոչ։ Ամենաշատ քարոզչական կիքսերը «Ժառանգությունն» է տվել։ Առաջինն այն էր, որ «Ազատ դեմոկրատները» եւ «Ժառանգությունը» ոչ թե դաշինք ձեւավորեցին, այլ «Ազատ դեմոկրատները» մտան «Ժառանգության» մեջ, փաստացի ստեղծեցին նոր «Ժառանգություն»։ Սա կիքս է, որովհետեւ «Ժառանգության» ղեկավարն ասում է, որ իրենք մեծ տեղ են զբաղեցնելու ԱԺ-ում։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ դաշինքով չեն մասնակցում: 2. «Ժառանգությունն» աշխատում էր
հայդատական ընտրազանգվածի վրա, բայց ՀՅԴ-ն նրանց հետ բերեց, եւ դրանից հետո «Ժառանգությունը» փոխեց իր քարոզարշավը եւ սկսեց գովերգել իր խմբակցության պատգամավորներին, սակայն նրանցից միայն մեկն է ցուցակի առաջին եռյակում, մյուսները զբաղեցնում են հեռու տեղեր։ Եթե իրենք այդքան լավ են աշխատել, ինչո՞ւ առաջին տեղերում չեն։ 3-րդ կիքսը այն էր, որ ցուցակում հայտնվեց մեկը, որ 2007թ. սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շարժման ակտիվիստն էր, նա զբաղեցնում է ցուցակի 6-րդ տեղը, եւ հարց է ծագում՝ ինչո՞ւ «Ժառանգության» բոլոր պատգամավորները ժամանակին «Ոչ»-ի շարժման ակտիվիստներ են եղել, իսկ այսօր, բացի մեկից, մնացածը գտնվում են ավելի հետ, քան «Այո»-ի շարժման ակտիվիստը, եւ հարց է ծագում՝ «Ժառանգությունը» ե՞րբ է ճիշտ ասում՝ երբ «Ոչ»-ի շարժման ջատագով էր, թե՞ հիմա, երբ ցուցակի առաջատար տեղ է մտցրել «Այո»-ի շարժման ջատագովին:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»