Երբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն չիրացրեց հետխաղյա 11 մետրանոցը, մադրիդցիների այդ ողբերգության անմիջական ականատեսը դարձան ստադիոնի տրիբունաներում տեղ զբաղեցրած 84 հազար ֆուտբոլասերները: Սակայն այդ օրը նրանց մեջ չէր Ռոնալդուի թիվ մեկ երկրպագուն՝ ռուս գեղեցկուհի Իրինա Շեյկը:
Չար լեզուներն ասում են, որ աստղային զույգի արանքով սեւ կատու է անցել: Ավելի ստույգ՝ անցել է բրիտանացի ճերմակաթույր շիկահեր Ռայան Սագդենը: Ասում են նաեւ, որ պորտուգալացին դրանից ավելի վաղ Մադրիդի «ՄՕՄԱ» գիշերային ակումբում սիրահետել է Կառլես Պույոլի նախկին ընկերուհի Մալենա Կոստային: Ըստ այս ասեկոսեների, Իրինան էլ նեղացել է եւ դադարել ստադիոն հաճախել:
Սակայն ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ օրերին Իրինան իրականում մոդելային բիզնեսի գործերով եղել է Մոսկվայում: Ու որպես ապացույց, հրապարակել են գեղեցկուհու մոսկովյան լուսանկարները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ