Մայիսի 2-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:
Տուժողի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 09.30-ի սահմաններում Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` «Անելիք» բանկի մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել որդուն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին, «Մերսեդես Ց-280» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Գարիկ Ս.-ն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն