Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԷԿՏ համակարգից օքտվելու հնարավորությունն իրական է դառնում

Մայիս 03,2012 10:33

Ընտրությանը մասնակցած այս կամ այն անձի տվյալները պահանջելու` 6 կուսակցությունների դիմումը հավանաբար ազգային անվտանգության ծառայությունը կբավարարի, առայժմ ԱԱԾ-ն ուսումնասիրում է դիմումին դրական պատասխանելու հնարավորությունները: ԱԱԾ-ի վերջնական պատասխանը հայտնի կդառնա այսօր: ՀՀԿ-ի ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի եւ ՀԴԿ-ի նախաձեռնությանը դրական պատասխանի դեպքում, փաստորեն, ընտրությունների օրվանից մինչեւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու ժամկետի ավարտը այս 5 կուսակցությունների մեկական ներկայացուցիչներ կկարողանան դիմել եւ օգտվել ԱԱԾ ՍԷԿՏ համակարգից` ստուգելու համար իրենց ունեցած տեղեկությունն այն մասին, թե արդյո՞ք այս կամ այն անձը բացակա՞ է, երբ նրա ստորագրությունն առկա է քվեարկողների ցուցակում: Սա այն պարարագայում, եթե տվյալ ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու համար դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու է:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031