Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը տուգանվել է «Եվրատեսիլին» չմասնակցելու համար

Մայիս 03,2012 00:56

Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին տուգանել է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար, որը պետք է կայանա Բաքվում մայիսի վերջին: ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը նշել է, որ ադպիսի որոշում է կայացվել Հեռուստատեսային կոմիտեի և ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո: Որոշման արդյունքում Հայաստանը պետք է մուծի մրցույթի մասնակցավճարը, ինչպես նաև պետք է վճարի այդ վճարի 50%-ը՝ որպես տուգանք: Բացի այդ, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերով և առանց ընդհատումների: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթի մասնակցելու իրավունքից, ավելացրել է խորհրդի ներկայացուցիչը:

Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել իր մասնակիցներին Բաքու չուղարկել: «Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», – նշել է նա՝ պարզաբանելով, որ հենց այդ իրավիճակն է տեղի ունեցել Հայաստանի պարագայում: Հրաժարվելու մասին հայտարարվել է, երբ հրաժարվելու համար նախատեսված բոլոր ժամկետները անցած էին:

Տարօրինակ է, սակայն, որ երբ ադրբեջանական կողմը նույն ադ «Եվրատեսիլի» հայտ ներկայացնելուց օրեր առաջ սպառնում է ոչնչացնել բոլոր հայերին կամ ասում, որ աշխարհի հայերն իրենց թշնամիներն են, եվրոպական «արդարամիտ» կառույցը չի տուգանում, բայց երբ Հայաստանը իր իսկ անվտանգության համար հրաժարվում է, դառնում է մեղավոր: Իսկ ո՞ւր էր այն «Եվրատեսիլը», երբ հայ մասնակցի օգտին քվեարկելու համար ադրբեջանցիներին հատուկ ծառայությունները բերման էին ենթարկում կամ ընդհանրապես արգելափակվում էր հայ մասնակցի համար նախատեսված SMS-ը:

Այսօր, ի դեպ, մամուլի ասուլիսի ժամանակ, ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեն նշել է, որ Երևանի` մասնակցությունից հրաժարվելու քայլը «Խորհրդի կանոններին չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ միջագային նշանակության շատ պարբերականներ նշում են, որ «Եվրատեսիլը» Բաքվում անցկացնելու, այսինքն ադրբեջանցի մասնակցի հաղթելու որոշումը արժեցել է մոտ 10 մլն դոլար:

Hayeli. am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031