Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Սեւանի տարածաշրջանում էր: Նախագահը հանդիպում ունեցավ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան,Վարսեր գյուղական համայնքների բնակչության հետ:
Նախագահը նաեւ ականատես եղավ Զովաբեր-Սեւան միջհամայնքային նշանակության ճանապարհի շինարարության աշխատանքներին: Համայնքներում բնակիչների հետ անմիջական շփման ժամանական ՀՀ նախագահը լսեց բնակիչների խնդիրներն ու հոգսերը` տալով պատասխաններ եւ մեկնաբանություններ:
Օրվա եզրափակիչ հանդիպումը Սերժ Սարգսյանն ունեցավ Սեւան քաղաքում, ուր նախագահին սպասում էր հանրահավաքի մեծաթիվ բազմությունը:
Այստեղ էլ նախագահին ընդունեցին աղուհացով ու ջերմությամբ:
Կարդացեք նաև
Ս. Սարգսյանը սեւանցիներին ներկայացրեց ՀՀ նախըտրական ծրագիրը` առանձնակի կարեւորություն տալով Սեւանա լճի հիմնահարցերին եւ Սեւանի տարածաշրջանում աշխատատեղ ստեղծելու խնդիրներին: ՀՀ նախագահը իր խոսքում նշեց, որ աշխատատեղերի ստեղծման թիվ մեկ պայմանը պետք է դառնա մանր ու միջին բիզնեսի խթանումը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ