Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը բոլորին համերաշխության, փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության կոչ է անում (տեսանյութ)

Մայիս 03,2012 00:08

 Այսօր Կապանի բազմամարդ հրապարակում, մայրաքաղաքից ժամանած  երգիչ-երգչուհիների մասնակցությամբ  համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել` թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Վահե Հակոբյանի հովանավորությամբ: Մինչեւ ուշ երեկո շարունակվող համերգը եզրափակվեց շքեղ հրավառությամբ: Նմանատիպ համերգներ նախատեսված են կազմակերպել թիվ 38 ընտրատարածքն ընդգրկող բոլոր քաղաքներում:

Համերգային ծրագրի ընթացքում Կապանի բնակչության առջեւ իրենց ելույթի խոսքով հանդես եկան նաեւ Սյունիք մարզպետն ու պատգամավոր Վահե Հակոբյանը:  Սյունիքի մարզպետը, հանդես գալով որպես ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ, իր ելույթում նշեց, որ անցած մոտ 10 տարում քաղաքական կոալիցիայի մաս կազմած  ուժերն անգամ արիություն չունեցան խոստովանելու, որ առկա թերությունների համար նաեւ իրենք են պատասխանատու:

«Ամբոխավարությունն այնքան խորությամբ է նստած որոշ քարոզիչների մեջ, որ սյունիքյան հանդիպումներում տեղի անտեղի բացականչում են` մենք տեր ենք յուրաքանչյուրի ձայնին, ստիպված եմ հակադարձել, պարոնա՛յք, սյունեցին առանց ձեզ էլ տեր է իր արժանապատվությանը: Անցած մեկ ամսում դուք հնարավորություն ունեցաք լսելու քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, հատկապես սոցիալական ոլորտում շատերը ձեզ ոսկե սարեր խոստացան, ոչինչ չխնայեցին մեր կյանքում տեղ գտած բացթողումները մատնանշելու եւ Հանրապետականին քարկոծելու համար: Մենք քննադատություններից չենք վախենում, մենք թերություններն ու բացթողումները չենք կոծկում, քննադատությամբ զբաղվողները պետք է գոնե տեսնեին, որ միայն վերջին տարիներին հանրապետականի ջանքերով ինչպիսի  մեծածավալ բարեփոխումներ են կատարվել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Չնայած դեռ բազմաթիվ խնդիրներ կան չլուծված, որոշ թեկնածուներ կամ ուժեր փորձեցին իրենց ձախողված կամ մերժված լինելու համար մեղավոր հռչակել ՀՀԿ-ին կամ Սյունիքի մարզպետարանին, ինչը նույնպես ազնիվ չէ: Այնուհանդերձ մենք բոլորին համերաշխության , փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության կոչ ենք հղում, մենք միեւնույն ճանապարհի ճամփորդն ենք, մենք մեր երկիր տերն ու ծառան ենք, եւ Աժ  ընտրության օրինավոր անցկացումը բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է»,- ասեց Սուրեն Խաչատրյանը եւ կոչ արեց քվեարկել ՀՀԿ-ից թիվ 38 ընտրատարածքում առաջադրված Վահե Հակոբյանի եւ թիվ 37-ում առջադրված Հայկ Գրիգորյանի օգտին:

Պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց, որ տարիների ընթացքում ունեցել են որոշակի թերություններ ու բացթողումներ, նաեւ կարողացել են ողջամիտ քննադատությունները հաշվի առնել, բայց որևէ  մեկը չի  կարող մեղադրել անգործության եւ անտարբերության մեջ, քանի որ միշտ ձեռք են մեկնել ու կանգնած եղել ցավ ունեցող մարդկանց կողքին:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 



 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031