250 դրամ միակ սակագին ռոմինգի բոլոր ծառայությունների համար
Orange-ը ընդլայնում է Orange Գոտու երկրների ցանկը, որն այսուհետ կներառի նաև Ամերիկաի Միացյալ Նահանգները: Այժմ, ԱՄՆ-ում միանալով AT&T ցանցին, Orange-Ի բաժանորդները կարող են վայելել 250 դրամ միակ սակագինը բոլոր ելքային և մուտքային զանգերի, SMS-ների և GPRS-ի համար. Սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր պատրաստվում են այցելել ԱՄՆ:
Նույն սակագինը գործում է նաև Orange Գոտու մյուս երկրներում, որտեղ բաժանորդները կարող են միանալ հետևյալ ցանցերին. Orange Ֆրանսիա, Orange Իսպանիա, Orange Միացյալ Թագավորություն, Orange Սլովակիա, Orange Ավստրիա, Orange Լեհաստան, Orange Ռումինիա, Orange Մոլդովա, Orange Լյուքսեմբուրգ, Orange Լիխտենշտեյն, Orange Շվեյցարիա և Mobistar Բելգիա:
Կարդացեք նաև
Ռոմինգն ակտիվացնելու համար բաժանորդները պետք է պարզապես երկրից մեկնելուց առաջ հավաքեն *121# :
Ռոմինգի ցանցի և սակագների ամբողջական ցանկի համար այցելեք այստեղ: