Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի թեկնածուին ծեծի ենթարկողի նկատմամբ քրգործ է հարուցվել (Տեսանյութ)

Մայիս 02,2012 23:01

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այսօր ասաց, որ ոստիկանությունը ՀԱԿ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել: Հիշեցնենք՝ տիկին Առուստամյանը Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում հաղորդում էր  տվել, որ  ժամը 18.40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անծանոթ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն   Գարոյանին՝   պատճառելով վնասվածքներ: «Առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով, գործը ուղարկվել է նախաքննության: Տիկին Առուստամյանին, այսպես ասած, ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը, որը «Արփի» համատիրության նախագահն է»,- ասաց պարոն Հունանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031