Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր Ազգային ժողովում պատգամավորներ ունենք, որոնք համ խուլ են, համ լալ են»

Մայիս 02,2012 22:25

Այսօր, ելույթ ունենալով  Գյումրու Թատերական հրապարակում, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ հիմնադիր Արթուր Բաղդասարյանը, նախքան բուն թեմային անցնելը, ՕԵԿ-ի ծրագիրը ներկայացնելը, հանրահավաքի մասնակիցներին հարցրեց, թե Գյումրիում արդեն բաժանե՞լ  են փողերը: Հավաքվածները միաբերան գոչեցին` «հա, բաժանել են», որից հետո ՕԵԿ առաջնորդը ծիծաղելով խորհուրդ տվեց. «Երեկ հանրային հեռուստատեսությամբ իմ ելույթը լսե՞լ եք, ես ասեցի` վերցրեք` ձեն մի տվեք: Էն մարդիկ, ովքեր իրոք արհամարհում են ժողովրդին, ժողովուրդը պետք է կարողանա համարժեք պատասխան տա, որովհետև մենք այսօր Ազգային ժողովում ունենք պատգամավորներ, որոնք համ խուլ են, համ լալ են: Խուլ լինելը շատ պարզ ուղերձ է, խուլ են, որովհետև նրանք չեն լսում ժողովրդի պրոբլեմները, լալ են, որովհետև տեսնելով էդ պրոբլեմները` ոչ մի բան չեն խոսում, որովհետև նրանց համար միևնույնն է: Եվ ցավը նա է, երբ որ 20 տարի, 10 տարի, 15 տարի Ազգային ժողովում ունենք պատգամավորներ, որոնք խուլ ու լալ լինելով հանդերձ, մասնավոր զրույցներում ասում են` փողը կտանք, կառնենք, ոնց որ մի կիլո կարագ կամ միս են առնում: Դրա համար հայ ժողովուրդը  մայիսի  7-ից հետո, եթե նորից պիտի  ասի վատ եմ ապրելու, պետք է առաջին հերթին իրան մեղադրի, որովհետև ինքը չի կարող լավ ապրի , ո՞նց լավ ապրի , եթե մարդիկ թքում են ձեր թասիբի, արժանապատվության վրա և հայտարարում են` փողը տվել, առել եմ, ինձանից էլ ի՞նչ ես ուզում»:

Արթուր Բաղդասարյանը ժողովրդին հորդորեց  մասնակցել ընտրություններին և «սրտի մտոք ու ջիգյարով» քվեարկել այն ուժերի օգտին, որոնք երկիրը տանելու են զարգացման: Նա խոստացավ այնպես անել, որ  մինչև 2013 թվականը Գյումրիում տնակներ չլինեն, աղետի գոտի հասկացությունը այլևս չլինի, և սա ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ գործով, իսկ իր  հայրենի Շիրակ աշխարհի բնակչությանը հետ պահել խոպան գնալուց` աշխատատեղեր ստեղծելով: Ելույթի վերջում էլ ներկայացնելով ՕԵԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուին` Հովհաննես Մարգարյանին, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Այսօր Հովիկ Մարգարյանը ժողովրդական հերոս է, քանի որ պայքարի է դուրս եկել փողի ու զոռբայության դեմ»: Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանի մրցակիցը ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031