Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրատյանը ամառ-ձմեռ չարոխատիպ կոշիկ էր հագնում, ձմռանը՝ մի քանի զույգ նասկիով»

Մայիս 02,2012 22:07

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի քարոզարշավներին մարզերի բնակիչներին խորհուրդ էր տալիս` «երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան»: Բացի այդ, այս օրերին Կոնգրեսի կողմից հնչել են բավականին կոշտ մեղադրաններ՝ ՀՀԿ- հասցեին, որոնց իշխող կուսակցությունը չի արձագանքել: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս առնչությամբ ասաց, որ իրենք գրանցում են այդ բոլորը եւ նրանց կպատասխանեն հետագայում՝ ընտրություններից հետո. « Բագրատյանը  88-90 թվականներին կոշիկ չուներ հագնելու, սանդալներով ձմռանը ՀՀՇ-ի շտաբի կողքը ման էր գալիս: Այնպես որ կոշիկի գաղափարախոսությամբ է եկել, դրա համար կոշիկից էլ խոսում է: Ինքը մի հատ չարոխատիպ կոշիկ էր հագնում, որ մոդա չէր, ամառ-ձմեռ դա էր հագնում, ձմեռը՝ մի քանի զույգ նասկիով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031