Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվում է Սաշիկ Սարգսյանի՝ «ՊԱԶ-ի շոֆերից միլիոնատեր դառնալու» գաղտնիքը (Տեսանյութ)

Մայիս 02,2012 21:35

Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի մարզային քարոզարշավներում խնդրեց Հանրապետականին լավություն անել ու մի գաղտնիք բացել, կամ, ավելի շուտ ուղեցույց հրապարակել, թե այդ ինչպե՞ս կարելի է ընդամենը 5 տարում «ՊԱԶ-ի շոֆերից դառնալ միլիոնատեր»: Խոսքը ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանի մասին է, որը, ըստ Կոնգրեսի, իրենց ընտրվելու դեպքում 95 թվի պես իր ընտանիքը պահելու համար պիտի Բալահովիտ-Երեւան երթուղում նորից իր ՊԱԶ-ը քշի:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մենք ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին խնդրեցինք «ՊԱԶ-ի շոֆերից միլիոնատեր» դառնալու գաղտնիքը բացել: Գալուստ Սահակյանն առաջարկեց դա սկսել հենց իրենցից՝ ՀԱԿ-ից. «Իրենք 15 տարի է իշխանությունից դուրս են եկել՝ ես կերազեի նրանց կեսի կեսի հագուկապն ունենալ: Այնպես որ, եթե իրենցից սկսենք՝ շատ նորմալ կգնար: Եթե Կռազի շոֆերը, ՊԱԶ-ի շոֆերն այն  ժամանակ օրուգիշեր աշխատել են, բնականաբար, այն թվականներին բավականին մեծ եկամուտներ էին ունենում: Բայց  Մատենադարանի կրտսեր կամ ավագ մասնագետը, կարծում եմ, շատ սահմանափակ դրամ էր ստանում եւ 3 տարին մեկ՝ 1 վերնաշապիկ էր փոխում: Իսկ այսօր հզորացված ձեւով գնում են առաջ, արդեն աշխատելու խնդիր էլ չունեն: Պիտի իրենցից սկսել, թող սրբեր չձեւանան»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ իշխանավորն իր ապրելակերպով պիտի օրինակ ծառայի. «Այդ օրինակի մեջ մտնում է հետեւյալը՝ ոչ թե պիտի աղքատ ապրես, որ սուրբ լինես, այլ պիտի ապրես այնպես, որ ինքդ քո հաշվին ապրես ու հարուստ ապրես: Եվ դա օրինակ դառնա ընդհանրապես հասարակության համար: Ոչ թե պիտի աղքատների դեմ պայքարես, այլ՝ աղքատության»: Մեր հարցին՝ Սաշիկ Սարգսյանն այդ օրինակը ծառայո՞ւմ է՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սաշիկ Սարգսյանը մոտավորապես այնքան լեզուներ գիտի, ինչքան ամբողջ իրենց թիմը՝ տարբեր լեզուների առումով: Եվ շատ գրագետ  գիտի այդ լեզուները: Այնպես որ, եթե ժամանակին կարողացել են իրենց հանգուցալուծումը գտնել եւ մեսիջներով ուղղորդված գալ մտնել հասարակություն՝ դա իրավունք չի տալիս մարդկանց արդար մոտեցումներն ու գրագիտությունը կապել «Կռազի» շոֆերի հետ: «Կռազի» շոֆերներն այն թվականներին ամենալավ ապրող մարդիկ էին մեր հասարակության մեջ: Ես  ուսուցիչ եմ եղել, դպրոցի տնօրեն, մի քանի անգամ ավելի լավ էին իրենք ապրում»:

Մեր հարցին՝ այսօր ՀՀԿ-ն խոստանո՞ւմ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այսօրվա վարորդները դառնան միլիոնատերեր՝ նա պատասխանեց, որ իրենք պայքարում են նրա համար, որ բոլորը լավ ապրեն. «Վարորդների համայնքը այսօր կարողանում են իրենց ապրուստն ունենալ: Չէի ասի, որ շատ գոհ են, համենայնդեպս, հանրապետությունում որպես աշխատատատեղ վարորդների շատ կարիք կա: Վարորդներին, կարծում եմ, որ սոցիալապես անապահով խավերի մեջ դասել չի կարելի: Բայց  միեւնույն ժամանակ ինչքան լավ ապրես, պիտի ձգտես ավելին ապրես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031