Լրահոս
Օրվա լրահոսը

«Բյուլետենը դարձրեք Ինդոնեզիայի քարտեզը, վրան անեծք ու հայհոյանք գրեք, բայց երբեք փողով ձայն չծախեք»

Մայիս 02,2012 20:51

Այսօր  Գյումրու Թատերական հրապարակում ՕԵԿ հանրահավաքի ժամանակ «թասիբով ու նամուսով» գյումրեցիներին այսպիսի խորհուրդ տվեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: «Ոչ ոքի երբեք  չի հաջողվել Շիրակ աշխարհին ծնկի բերել և գրոշներով վստահություն գնել, չի հաջողվել, ես խնդրում եմ ձեզ որպես շիրակցի բանվորի տղա, ես պահանջում եմ ձեզանից որպես նամուսով ու թասիբով պատգամավոր և որպես Լեննագանի Տեքստիլ թաղամասի տղա,  աղաչում եմ բոլորիդ, թեկուզ ինձ չընտրեք, բայց փողով ձայն չտաք, էդ բյուլետինը դարձրեք Ինդոնեզիայի քարտեզը, գրեք հայհոյանք, գրեք անեծք, որպեսզի հանգիստ գաք, քնեք, որպեսզի ձեր երեխաների համար Աստծո տունը մոմ վառելուց շիտակ աղոթեք ու մոմ վառեք, այլապես նույնիսկ ձեր ու մեր վառած մոմը Աստծո կողմից ընդունելի չի լինի»:

Հովհաննես Մարգարյանը նաև ակնարկեց, որ իր լեզուն երկար է,  ինքը շիտակ աչքերով է նայում ժողովրդին , քանի որ  այն պատգամավորներից  չէ, ով զբաղված է եղել բիզնեսներ դնելով, այլ բարձրացրել է ժողովրդին  հուզող բոլոր  հարցերը : Ըստ նրա, ինքը եղել է թիվ 33 ընտրատարածքի  60-ից ավելի  գյուղերում ու չնայած սահամանամերձ Ամասիայի ու Աշոցքի շրջանի բնակիչների մեծ հոգսերին, վերջիններս մտահոգ են իրենց ապագայով, քանի որ նրանք գիտեն ինչ է նշանակում գրոշներով վստահության քվե տալը և ինչ բան է «ջիգյարով» ձայներ տալը:

Նշենք, որ Թատերական հրապարակը բավականին մարդաշատ էր, մեծ մասը ՕԵԿ-ականներ էին, հանրահավաքին ելույթ ունեցան միայն Հովհաննես Մարգարյանն ու Արթուր Բաղդասարյանը, իսկ  Արթուր Ումռոյանը երգեց  թե հանրահավաքի սկզբում և թե ավարտից հետո: Նկատենք, որ Թատրոնի շենքից դարձյալ նկարում էին մասնակիցներին, և նկարողը այն  անձն էր, ով երեկ նույն պարտաճանաչությամբ նկարում էր ՀԱԿ-ի հանրահավաքը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031