Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միավորված հայերն» ունի համարյա այնքան անդամ, որքան ՀՅԴ-ն

Մայիս 02,2012 20:46

Այսօր «Միավորված հայեր» կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ի սրտե վիրավորվեց Aravot.am-ի հարցից: Իսկ հարցը հետեւյալն էր՝ հնարավո՞ր է մի պահ գա, որ ձուլվեք ՀՀԿ-ին կամ ՕԵԿ-ի ճանապարհով գնաք. «Բացառվում է, մենք պոպուլիզմի հիվանդությամբ չենք տառապում: Մենք գիտենք՝ եթե ասում ենք մի բան, ուրեմն պետք է դա կատարվի: Իսկ մենք ասում ենք՝ միայն օրենք եւ իրավունք: Ի՞նչ ՕԵԿ»: Նա  ասաց, որ պատրաստ են միանալ, համախմբվել միայն այն կուսակցությունների հետ, որոնք ունեն պետականամետ մտածելակերպ, իսկ նման կուսակցություն  այսօր չկա:

Պարզվում է՝ «Միավորված հայերն» ունի 5000 անդամ, այսինքն, համարյա այնքան, որքան ՀՅԴ-ն ունի: Մեր հարցին՝ նրանք իսկապե՞ս անդամներ են, թե՞ միայն անդամատոմսով անդամներ են՝ պարոն Հովհանիսյանը անկեղծ պատասխանեց. «Դե, հարցը գիտեք ինչում է կայանում` ասել, որ բոլորն ակտիվ գործում են, իհարկե, ակտիվ չեն գործում, բայցեւայնպես նրանք ընդգրկված են մեր տարածաշրջանային կազմակերպություններում: Ընտրությունները ցույց կտան, թե մեր կուսակցության անդամներն ինչպիսի ակտիվություն ունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031