Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեւա՜ն, Դաշնակցության հույսը դո՜ւ ես»

Մայիս 02,2012 20:21

Ազատություն հրապարակում ՀՅԴ-ի նախաձեռնած  ամփոփիչ հանրահավաքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե  քարոզարշավի ընթացքում կուսակցության հանդիպումները գնալով ավելի ոգեւորիչ էին դառնում, ամեն օր եւ ամեն մի հանդիպում ավելի մարդաշատ ու բոցաշունչ  էր լինում։ Վահան Հովհաննիսյանի ասելով, մարդիկ, հավատալով ՀՅԴ-ի հաղթանակին, կուսակցության ներկայացուցիչների  առջեւ արդեն լուրջ հարցեր էին դնում, որոնց պատասխանները Վահան Հովհաննիսյանի ասելով, ՀՅԴ-ն տվել է այս մեկ ամսվա ընթացքում եւ դեռ տալու է։

«Ոչ մի կուսկացության ծրագիր, նույնիսկ մերը՝ կատարյալ լինել չի կարող»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ արձանագրելով, որ  քարոզարշավի ընթացքում արված հարցադրումներն ու հանդիպումներն է՛լ ավելի հարստացրին ՀՅԴ ծրագիրը, եւ «մայիսի 7-ին մենք  կատարելու ենք ոչ միայն  այն, ինչ խոստացել ենք, այլ ավելին ՝ անդրադառնալու ենք այն խնդիրներին, որոնք ձեր օգնությամբ ճանաչելու,  ախտորոշելու եւ որոշելու ենք ինչ անել»։
Վահան Հովհաննիսյանն ասաց, թե քարոզարշավային հանդիպումները ՀՅԴ-ին համոզեցին, որ մեր ժողովուրդը կոտրված չէ, հիասթափված չէ, եւ այդ զգացողությունները հանարվոր է  հաղթահարել  միմիայն Դաշնակցության հետ։
«Եթե ամսի 8-ին ՀՅԴ-ն հաղթի՝ մենք կսկսենք մեր նոր կյանքը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարզերում մարդիկ դժվար կյանքով են ապրում, եւ որպես հնաբնակ երեւանցի դիմեց իր համաքաղաքացիներին. «Սիրելի երեւանցիներ, ես ձեզ դիմում, պահանջում եմ՝ օգնենք մեր հայրենակիցներին, որովհետեւ մարզերում այնուամենայնիվ ժողովուրդը ճնշված է, նրանք կարող են չդիմանալ ընտրակաշառքի, փողի գայթակղությանը, բայց դուք, Երեւան, պիտի փրկեք ամբողջ հանրապետությունը։ Երեւա՛ն, դա քեզնից է կախված»։

Վահան Հովհաննսիյանն ասաց, թե Երեւանում ՀՅԴ-ն պետք է ստանա ամենաշատ ձայները, որ կարողանա երկրում իրրավիճակ փոխել.«Երեւա՛ն, դու պիտի փրկես, դու մայրաքաղաքն ես, մենք` երեւանցիներս, պատասխանատու ենք, պիտի Երեւանում Դաշնակցությունը ստանա բոլորից շատ ձայն, որ կարողանա հաղթանակ արձանագրել նաեւ մարզերում: Երեւա՛ն, այսօր հույսը դո՛ւ ես»։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031