Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյանը նեղացե՞լ է ՀՅԴ ֆրակցիայից (տեսանյութ)

Մայիս 02,2012 19:40

ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում բարկացած ասել էր, որ Դաշնակցությունը չի գնահատում իր ընկերներին. «Հատուկ սեր ունեն՝ մեռնելուց հետո են դա անում»: Ըստ նրա, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ավելի լավ է գնահատում իր ընկերներին, քան ՀՅԴ-ն:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀՅԴ  խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանին հարցրեց, թե համաձա՞յն է այդ գնահատականի հետ: Պարոն Շահբազյանն ասաց, որ չի կարդացել եւ չգիտի, թե ինչ է ասել իրականում Ալվարդ Պետրոսյանը. «Հիմա դուք մի բան եք ասում, ես կոնտեքստի մեջ պիտի տեսնեմ, որ հասկանամ: Հիմա  ընտրական այս մրցապայքարի մեջ ենք՝ չեմ կարդացել: Ալվարդ Պետրոսյանը հաճախ, երբ ելույթ է ունենում,  իր խոսքը շատ մակերեսային խոսք չի: Ես պետք է տեսնեմ, թե ինչ է ասել, ինչ է նկատի ունեցել»: Երբ փոխանցեցինք, թե կոնկրետ ինչ է ասել տիկին Պետրոսյանը՝ Ա. Շահբազյանը պարզաբանեց. «Երեւի նկատի ունի, որ շատերը կարող էին, ինքն էլ կարող էր օգտակար լինել»: Մեր հարցին, այնուամենայնիվ, Ալվարդ Պետրոսյանը ՀՅԴ քարոզչական այս գործընթացներին չի մասնակցում զուտ առողջակա՞ն խնդիրների համար, թե՞ նեղացել է ՀՅԴ ֆրակցիայից՝ ցուցակում տեղ չգտնելու համար, Արտյուշա Շահբազյանը պատասխանեց. «Նա իսկապես առողջական հարցեր ունի, դա է եղել պատճառը: Համենայնդեպս, ինքը մշտապես առնչվել է, այսինքն՝ հասարակական կյանքից դուրս չի եւ մամուլի միջոցով հարաբերվում է, շփվում է: Չի նեղացել, ոչ, դա իր ցանկությունն է կարծեմ նաեւ եղել, որովհետեւ առողջական պատճառներով չէր կարող: Տարիներ առաջ, երբ իրար կողք ենք նստել, ինքն ինձ ասել է, որ այլեւս չի ուզում լինել պատգամավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031