Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ մեր ձեռքերում է». հաշմանդամություն ունեցող պատգամավորի թեկնածուն փոփոխություններ է խոստանում իր նման խնդիրներ ունեցող մարդկանց

Մայիս 02,2012 18:30

Հաշմանդամություն ունեցող Արման Մուշեղյանը, թեև մշտապես բախվում է խոչընդոտների Հայաստանում օրենսդրության անկատարության ու տարրական պայմանների բացակայության պատճառով, երբևէ չի օգտագործել այն բազմաթիվ հնարավորությունները, որ ունեցել է, ու չի մեկնել իր երկրից:

«Ինձ համար տանը, հարազատներիս ու ընկերներիս շրջապատում գտնվելն ավելի թանկ է: Իսկ մատչելի միջավայր ու արժանապատիվ կյանք կաշխատենք ստեղծել նաև մեր երկրում»,- համոզված է 31-ամյա Մուշեղյանը, ով որոշել է իր ձեռքով հաշմանդամանպաստ դարձնել երկրի օրենսդրությունը:

Առաջին քայլը, որ տեղաշարժվելու խնդիրներ ունեցող պատգամավորի թեկնածուն իրականացնելու է ընտրվելու դեպքում, խորհրդարանի շենքում հաշմանդամության ունեցող մարդկանց ազատ տեղաշարժն ապահովող պայմաններ ստեղծելն է:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031