Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանին նախագահն է ցուցում տվել չխոսել

Մայիս 02,2012 18:23

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ողջ քարոզչության ընթացքում ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Գագիկ Բեգլարյանը ընդհանրապես չերեւաց, հարցազրույցներ չի տալիս, չի ուզում պատասխանել լրագրողների հարցերին: Երեկ էլ «Հրապարակի» մեր գործընկերոջը հարցեր տալու համար ասել էր «հոգեկան հիվանդ»: Մեր հարցին՝ կա՞ հրահանգ նախագահի կողմից, որ ավելի լավ է չխոսես, չշփվես, քան մի մի բան ասես՝ քո դեմ շուռ գա, պարոն Սահակյանը հաստատեց. «Դա գաղափար էր, որ շատ միջամտություններ չանենք մեր խոսքով, որպեսզի քարոզարշավն ավելի զուսպ ընթանա, ընդ որում, դա ասվել է՝ ինձանից սկսած: Դրա համար ո՛չ հակադարձում ենք, ոչ էլ ուզում ենք խոսել: Այդ հրահանգը վերաբերում էր բոլորին, նաեւ՝ Գագիկ Բեգլարյանին»:

Մեր դիտարկմանը, որ Դուք էլի խոսում եք, հարցերին պատասխանում եք՝ պարոն Սահակյանը պատասխանեց. «Ես՝ որպես Սարգսյան նախագահի տեղակալ եւ որպես խմբակցության ղեկավար, չեմ կարող բոլորին վանել, որովհետեւ շատ լավ եմ պատկերացնում մամուլի մասին օրենքը: Երբ խոսում եմ՝ 10 անգամ մերժում եմ, նոր հարգանքի շրջանակը պահելով՝ խոսում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031