Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ պատգամավորը դիմեց վարչապետին

Մայիս 02,2012 17:20

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին.

«Վերջին շրջանում, ինչպես մամուլում հրապարակված նյութերը, այնպես էլ առանձին քաղաքացիների դիմումները ահազանգում են, որ քաղաքացիներին անձնագրեր տալու գործընթացում հաճախ են արձանագրվել ձգձգումներ: Իրավիճակն իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատճառաբանվել է անձնագրեր չունենալով (մասնավորապես, քաղաքացիներին իրազեկել են, որ այդ պահին դեռևս չկան պատվիրված անձնագրեր, իսկ ստանալուն պես դրանք անհապաղ կհատկացվեն):

Սա ըստ էության իրավասու կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրեր տալու օրենսդրության տարրական պահանջների խախտում է:

Բացի այդ, տարածված տեղեկատվության համաձայն զանգվածային բնույթ է կրում պաշտոնատար անձանցից ու այլ մասնավոր քաղաքացիներից ակնհայտ ապօրինի եղանակներով անձնագրեր հավաքելու, ինչ-ինչ գրանցումներ կատարելու դեպքերը, ինչը ոչ միայն զրկում է քաղաքացիներին իրականացնելու անձնագրերից օգտվելու իրենց իրավունքը, այլև` նպաստում է հանրային վախի և կասկածանքի մթնոլորտի ձևավորմանը:

Վերը շարադրվածի առնչությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, ինչպես նաև ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ՙը՚ կետով, ՀՀ կառավարությունից ակնկալում եմ հետևյալ հարցերի պատասխաները.

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031