«Ժառանգության» համամասնական թեկնածու Թեւան Պողոսյանը Ավանում օրեր առաջ Ստեփան Սաֆարյանի քարոզչությունը խոչընդոտած մարդկանց նկարներն է տեսել: Նրա խոսքերով, խանգարողները ամենեւին էլ միայն 13 տարեկան 2 երեխաներ չեն եղել, ինչպես հայտարարել էր ՀՀԿ պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանը.«Չափահաս մարդիկ են եղել, ու ես հավատում եմ Ստեփան Սաֆարյանին եւ ամեն կերպ կօժանդակեմ, որ այդ խնդիրները լուծվեն՝ դատապարտելով ցանկացած տիպի բռնություն»:
Պարոն Պողոսյանն ասաց, որ նախաքննությունը ցույց կտա Ստյոպա Սաֆարյանին խոչընդոտողներն իսկապես Հայրապետյանի համախոհներն են եղել, թե՝ ոչ, բայց, ըստ Պողոսյանի, համենայնդեպս խոչընդոտել են հանուն Հայրապետյանի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ