Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ. «Ծառուկյանը երբեք մենաշնորհ չի ունեցել»

Մայիս 02,2012 16:47

 ԲՀԿ առաջնորդի քարոզարշավը շարունակվեց նաեւ Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ քաղաքներում: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նկատում էր, որ մարդիկ հավատի ու հույսի կարիք ունեն եւ այն պաշտոնյաները, ովքեր կանգնում եւ ժողովրդի  առջեւ խոսք են ասում, դա պիտի հասկանան:

Ըստ ԲՀԿ առաջնորդի, քաղաքական գործիչները իրենց անպատասխանատու եւ ճռճռան հայտարարություններով իրավունք չունեն հասարակությանը կրկին անգամ հիասթափեցնել: Նրանց խնդիրը պետք է լինի  ոչ թե պաշտոնի գալով ժողովրդի աչքին կարողություն կուտակելը, այլ  ժողովրդի համար աշխատանքային պայմաններ ստեղծելը: «Աշխատող ժողովրդին խանգարողը ազգի թշնամի է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Աշտարակում ԲՀԿ նախագահն իր խոսքում անդրադարձավ նաեւ մենաշնորհներին. «Ծառուկյանը երբեք եւ ոչ մի մենաշնորհ չի ունեցել: Այդ մենաշնորհները պիտի վերանան, հավասարաչափ բաժանում պիտի լինի»,- ասաց նա, հավելելով, որ ժողովուրդը որեւէ մեկին չի խնդրել քաղաքականություն մտնել: Այն մարդիկ, ովքեր  որոշել են քաղաքականությամբ զբաղվել, դա ինքնակամ են արել ու պետք է հասկանան, որ դա նշանակում է անքուն գիշերներ, ժողովրդի մասին մտածել այնպես, ինչպես յուրաքանչյուրն իր ընտանիքի մասին է մտածում: Ծառուկյանը մեջբերեց նաեւ Ալեքսանդր Մակեդոնացուն, ով պատվիրել էր իրեն մահանալուց հետո ձեռքերը բաց թաղել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ ինքը իր հետ ոչինչ չի տանում, թեեւ աշխարհի տիրակալն է:

Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել  ընտրություններին եւ քվեարկել խղճի թելադրանքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031