Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաշտոցի այգու ակտիվիստները տարածքը չեն լքում

Մայիս 02,2012 16:44

Այսօր Մաշտոցի պուրակում կրկին հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ: Նրանք միմյանց հետ իրենց տպավորություններն էին կիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այգի կատարած երեկվա անակնկալ այցելության վերաբերյալ: Չնայած բնապահպան ակտիվիստները բարձր տրամադրությամբ պարզապես զրուցում էին`

հպարտանալով իրենց հաջողություններով, այնուամենայնիվ նրանց հսկում էին տասնյակ ոստիկաններ:

Aravot.am-ը բնապահպան ակտիվիստներից հետաքրքրվեց, թե այսօր ի՞նչ նպատակով են հավաքվել, երբ արդեն հասել են «բուտիկները» այգուց հանելու պահանջին:

«Մեր պահանջը չէր կայանում միայն տաղավարները վերացնելուն, մեր պահանջը, որ օրինական երկիր ունենաք եւ ըստ օրենքի սա դուրս գար, ոչ թե սիրուն է կամ սիրուն չէ: Սա պարզապես հասարակական հարթակ է եւ հասարակությունը պետք է սովորի, որ հանրային այգին հանրությանն է, մենք շարունակելու ենք այստեղ կինոդիտումներ, ցուցահանդեսներ, սա մշակութային հարթակ է, օգնելու ենք այգին կանաչապատելուն»,- ասաց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:

Հավաքվածներից քիչ այն կողմ այգում ընթանում էին սալիկապատման աշխատանքներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031