Բաժինը, որ կոչվում է (organ donors), թույլ կտա կամեցողներին ինֆորմացիա տեղադրել այնտեղ այն մասին`արդյոք պատրա՞ստ են դոնոր դառնալ կարիքավոր երեխաների տրանսպլանտացիայի համար: Միտըք հղացել է ֆեյսբուքիի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի մոտ՝ իր ընկերուհու հետ ճաշելու ժամանակ: Մարկի խոսքով՝ իրենք հաճախ են զրուցում ֆեյսբուքի ապագայի մասին, այդ օրն ընկերուհին պատմել է իրեն, որ աշխարհում հազարավոր հիվանդ երեխաների վիճակը ավելի է բարդանում՝ համապատասխան դոնոր չգտնելու պատճառով: «Եթե մենք կարողանաք օգնել թեկուզ մի փոքրիկի, դա արդեն իսկ կլինի մեծ հաջողություն մեզ համար»,-ասել է Մարկ Ցուկենբերգը: Բաժինը ավելացվել է մայիսի 1-ին ու դեռեւս հասանելի է միայն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օգտատերերին: Հաղորդում է newsfiber.com-ը:
Իմացավ Անդրանիկ Ջալալյանը