Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետը ՀԿԿ-ի եւ ՄՀԿ-ի ծրագրերը չի նայել, վստահ լինելով, որ միեւնույն է` չեն անցնելու խորհրդարան (Տեսանյութ)

Մայիս 02,2012 16:22

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ու «Միավորված հայերը» խորհրդարանում չեն հայտնվի, որովհետեւ քաղաքական կուսակցությունների նախընտրական տնտեսական հատվածին անդրադառնալով, տնտեսագետը նշեց միայն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ««Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը: Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀԿԿ եւ «Միավորված հայերի» նախընտրական ծրագրերի մասին, Կառլեն Խաչատրյանն ասաց. «Եթե անկեղծ ասեմ, խորությամբ ուսումնասիրել եմ Ազգային ժողով մտնող քիչ թե շատ հավանականություն ունեցող կուսակցությունների նախընտրական ծրագրերը: Իրենց հանգամանորեն չեմ նայել»:

Իսկ թե որ կուսակցությունների ծրագրերի տնտեսական հատվածն է իրատեսական, Կառլեն Խաչատրյանն առանձնացրեց ԲՀԿ-ի` մարզերում գյուղտեխնիկայի կենտրոններ ստեղծելու գաղափարը եւ ավելացրեց. «Օրինացինը առավելապես զբաղվածության խնդիրն է: ՀՅԴ-ն սոցիալիստական ուղղվածություն ունի եւ կարծում եմ, որ նրանց առաջարկած նվազագույն աշխատավարձի թիվը նվազագույն սպառողական զամբյուղին մոտեցնելն է: Ճիշտ է, 60 հազար դրամ 1-2 տարվա ընթացքում մի քիչ դժվար է հասցնել: «Ժառանգությունը» ոսկե սարեր է խոստանում: Բոլոր կուսակցությունները խոսում են ստվերի եւ օլիգոպոլիայի դեմ պայքարի մասին:  «Ժառանգությունն» ինձ ուրախացրել է իր ծրագրով, այնտեղ գոնե թվեր կան, գոնե նշում են, որ օրենք կընդունեն, այլ բան է` ինչ մեխանիզմով են անելու: «ՀԱԿ»-ը կենտրոնացած է այսօրվա խնդիրները սուր անկյան տակ ներկայացնելու վրա. ավելի շատ հուզական ոլորտ է ուղղված»: Մեր այն դիտարկմանն էլ, որ «ՀԱԿ»-ը բացի հուզական շեշտադրումից, հստակ նշում է, որ օրինակ`պետք է հանքարդյունաբերության ոլորտի հարկերը բարձրացնել, տնտեսագետը եւս համաձայնվեց ՀԱԿ-ի առաջարկի հետ:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ ՕԵԿ-ն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը, որը ոչ մի ապահովագրական ընկերություն չի ցանկանում իրականություն դարձնել՝ Տնտեսագետն ասաց. «Ես այսպես կբնութագրեմ` դա բարի ցանկություն է: Բայց, եթե դիտարկենք այսօրվա ապահովագրական դաշտը, ապա գյուղմթերքների ապահովագրումը չափազանց ռիսկային է եւ պատրաստ չեն դրան: Օրինակ` սոցփաթեթի իմաստով, այսօր ապահովագրական ընկերությունները չեն կարողանում այդ ծավալը յուրացնել, որը որ կա, պետծառայողների իմաստով, ուր մնաց թե` եթե սոցապահովագրության ոլորտը ոչ միայն քաղծառայողների, այլ` ամբողջ պետական աշխատողների մասով լիներ: Նույն խնդիրը գյուղոլորտում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031