Այսօր առավոտյան Aravot.am-ը ահազանգ ստացավ գյումրեցի բնակիչներից մեկից այն մասին, որ մարդիկ, անձնագրերը ձեռքներին, կուտակվել են Անի թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող կառավարչության շենքի դիմաց` սպասելով ընտրակաշառքի: Ըստ ականատեսի, որը լուսանկարել էր կաշառքի հերթը ու մեզ տրամադրել՝ հավաքվածները եկել են ճշգրտումների ու դժգոհել, որ իրենցից շատերի անունները չկան ցուցակներում: Նրա պնդմամբ, խոսքը Հանրապետական կուսակցության բաժանած ընտրակաշառքի՝ 10 հազարական դրամի մասին է:
Ըստ գյումրեցիների, ընտրակաշառքը բաժանում են համատարած, քաղաքի ցանկացած թաղում հերթեր գոյացնելով, կառավարչության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, սակայն Երևանից եկած «լիազոր» ներկայացուցիչների հսկողությամբ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ